Մահացել է
Կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը: ՀՀ մշակույթի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը: Զարուհի Խանջյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի և ջութակահար, մշակույթի գործիչ Հակոբ Խանջյանի թոռնուհի, Հայաստանի պետական […]





































