11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թեժ իրավիճակ ԱԺ շենքի դիմաց /վիդեո/

Մինչ ԱԺ նիստի մեկնարկը՝ շենքի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող  մուտքի առաջ  հավաքվել  են մի խումբ մարդիկ,  ովքեր  պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Լրագրողների հետ զրույցում Պավել Մաուկյանի փաստաբանը՝ Հարություն Բաղդասարյանը, շեշտեց՝ Պավել Մանուկյանի որդու՝  Արամի առողջական վիճակն այժմ կայուն է, բայց լրացուցիչ բուժօգնության անհրաժեշտության կարիք կա, նա քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Փաստաբանը խոսեց  նաև  նորանշանակ վարչապետի՝ Կ. Կարապետյանի մասին: Ասաց՝ ակնկալիք չունի նրանից ու հավելեց՝ Կարապետյանը  նախ պիտի պարազաբանի՝ ինչպես գոյացավ ՀՀ գազի պարտքը:

Ակցիային մասնակցում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում ձեռքին մի պաստառ կա «Կորչի ՀՀԿ-ն» վերտառությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ