17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հրայր Թովմասյանն իրեն չի տեսնում կառավարության կազմում (վիդեո)

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն, ով նախկինում Արդարադատության նախարար էր, նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ: Թովմասյանն անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի հրաժարականին: Հարցին, թե ինչ է լինելու նախկին վարչապետի հետ, նա զարմացած նայեց, իսկ Կարեն Կարապետյանի թեկնածության մասին նա ասաց. Կաշխատի, կտեսնենք:

Դե որ հրաժարական է տվել, ուրեմն սպասելի էր

<<Դե որ հրաժարական է տվել, ուրեմն սպասելի էր էլի>>,-ի պատասխան մեր հարցին, թե սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականն, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հնարավոր թեկնածությանը, գեներալը չմեկնաբանեց: Իսկ ՀՀԿ խմբակցության այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ Հովիկ Աբրահամյանի աշխատանքի վերաբերյալ նկատեց, որ նախկին վարչապետն այսօր Կառավարության նիստի ժամանակ […]

Բացահայտվել է շորթման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության՝ 7, խարդախության՝ 10, շորթման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ես որ չեմ փոխվելու. Սուրիկ Խաչատրյան (վիդեո)

<<Այդ մարդն ինքնուրույն հրաժարվել է, ինքն է որոշել>>,-այսօր նախքան ՀՀԿ խորհրդի նիստն ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:Հարցին, թե չի անհանգստանում, որ կարող է կորցնել իր պաշտոնը, նա պատասխանեց. <<Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ>>:  Մանրամասները` տեսանյութում: 

Կքննարկվի Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը․ Ա․ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր մարտահրավերները ու հասարակության։   Արտակ Զաքարյանի խոսքով՝ այսօր հրավիրված խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերում նախատեսվում է քննարկել նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը:  «Այլ թեկնածուներ չկան»,- ասաց […]

Մարդասպան են

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏՆ Է։ ԱՅՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԱԿ ԿԱՑԻՆԸ՝ ՍԵՐՆ Է: Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար Առակագիրը գրում է. «Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Երկու տեսակ մարդասպանություն կա: […]

«Չեմ կարծում, որ Ռոնալդուն ու Մեսսին ինձնից ուժեղ են»

Լոնդոնի «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարծում է՝ ինքը  Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից  պակաս ուժեղ չէ: «Այնպիսի մակարդակի եմ հասել, որպեսզի մրցակցեմ ուժեղագույնների հետ: Չեմ կարծում՝ թույլ եմ ինչ-որ մեկից: Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն շարքում ենք, ու կարողանում եմ անել այն, ինչ նրանք»,- ասել է Սանչեսը:

Կարող է մի քայլ հետ գնաս ու ընկնես․ Առաքել Մովսիսյան /վիդեո/

Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ հավանաբար կքննարկվի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ ապագա վարչապետի նշանակման հարցը։ Այստեղ են ժամանում ՀՀԿ խորհրդի անդամները, լրագրողների հարցերին ի պատասխան, թե արդյոք սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը՝ նրանք դրական պատասխան են տալիս։ Իսկ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ նշել է, որ «Ես ձեզ բազմիցս ասել եմ՝ կարող է մի […]

Զինված խմբի գործով 4 անձ դատապարտվեց

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով քրգործով դատավճիռը: Դատարանը ամբաստանյալ Հակոբ Հակոբյանին դատապարտել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Անուշավան Ավետիսյանին` 3 տարվա, Ստեփան Չիլինգարյանին` 1 տարի 6 ամսվա, Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 6 ամսվա: Ըստ մեղադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ