27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջորջ Քլունին կալանքից ազատ է արձակվել 100 դոլար տուգանքով

Իռլանդական ծագումով հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, որին նախօրեին ձերբակալել էին Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիային մասնակցելու համար, ազատ է արձակվել 100 դոլար տուգանք վճարելուց հետո: Դերասանը խոստովանել է լրագրողներին, որ դա իր կյանքում առաջին ձերբակալությունն էր, եւ հույս է հայտնել, որ վերջինը կլինի, հաղորդում է “Associated Press”-ը:

Սուդանի դեսպանատան առջեւ կայացած ակցիային, բացի Ջորջ Քլունիից, մասնակցել են նաեւ նրա հայրը` Նիք Քլունին, կոնգրեսական Ջիմ Մորանը, “NAACP”-ի  նախագահ Բենջամին Ջելոսը եւ տասնյակ սովորական ակտիվիստներ: Ձերբակալման պատճառ է դարձել դեսպանատան տարածքի ոստիկանական ցանկապատն անցնելը:

Քլունին մասնակցում էր ակցիային` իր բողոքն արտահայտելու Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրի քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցները մեղադրել են վերջինիս երկրում հումանիտար ճգնաժամ առաջացնելու եւ երկրի հարավային տարածքների բնակիչներին սննդամթերք մատակարարել հրաժարվելու համար:

Իր մասնակցության նպատակը բացատրելով` Քլունին  հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի  հասարակության ուշադրությունն ուղղել Սուդանի ճգնաժամին: Նա նշել է, որ եթե  խնդիրը չլուծվի առաջիկա 3-4 ամսվա ընթացքում, երկրին իսկական հումանիտար աղետ է սպասվում: Նշենք, որ Քլունին այն մշակութային գործիչների թվում է, որոնք իրավունք ունեն խորհուրդներ տալ երկրի ղեկավարությանը տարբեր հարցերի շուրջ, այնպես որ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կլսի դերասանի ձայնը:

Քլունին պարզապես լսելով չէ ծանոթ Սուդանում տիրող իրավիճակին: 2011-ի հունվարին ՄԱԿ-ի պատվիրակության կազմում նա հետեւել է Սուդանի ընտրություններին, որտեղ վարակվել էր մալարիայով, եւ, բարեբախտաբար, շուտ ապաքինվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ