24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզի 3 տնօրեն ազատվել է աշխատանքից

 Մանկապարտեզներում շարունակում են ստուգայցերը  մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաև ընդհանուր սպասարկման մասով:

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը:

Անդրադառնալով ավտոկայանատեղերի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի բացառմանը` հանձնարարվել է առավել հետևողական լինել և շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ