27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

23 մարդ է զոհվել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում

Իրաքի Քիրկուկ եւ Քերբելա նահանգներում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 23 մարդ  է զոհվել, ըստ տարբեր տվյալների` 40-70 մարդ է տուժել, հաղորդում է ” Reuters “-ը:

Ահաբեկիչները պայթեցրել են մի քանի ավտոմեքենա եւ ճանապարհներին դրված ռումբեր: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քիրկուկի “ոստիկանական” բաժանմունքում: Անհայտ անձը պայթեցրել է ավտոմեքենան, որի մեջ ռումբ է տեղադրված եղել: 7 մարդ զոհվել է, 30-ը` վիրավորվել:

Եվս մեկ գրոհ էլ տեղի ունեցել շիաների սուրբ Քերբելայում, որտեղ միանգամից 2 պայթյուն է որոտացել: Զոհերի թիվն առայժմ ճշտված չէ, ենթադրվում է, որ 9 զոհ կա:

Հարկ է նշել, որ բռնությունների նոր ալիքն Իրաքում սկսվել է Արաբական երկրների լիգայի գագաթաժողովի շեմին: Այն կկայանա Բաղդադում մարտի 27-29-ը:

Նախօրեին 5 պայթյուն էր տեղի ունեցել Իրաքի Դիյալա նահանգում, որի զոհն է դարձել 3 մարդ, 30-ը` վիրավորվել:

Մարտի 20-ին լրանում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Իրաքում իրագործված ռազմական գործողության 9 տարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ