26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մամեդյարովը խախտեց համաձայնությունը

Չնայած այն փաստին, որ Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները համաձայնության էին եկել, որ 2 կողմերից էլ չեն հնչի այնպիսի հայտարարություններ, որոնք կխոչընդոտեն նիստի աշխատանքները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը “չհամբերեց” եւ խախտեց համաձայնությունը, տեղեկացնում է “Вестник Кавказа”-ն:

Եվրանեսթի ԽՎ-ի մարդու իրավունքների, քաղաքական եւ ժողովրդավարական հարցերով հանձնաժողովի նիստին Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հարցի լուծման ձգձգումը վնաս է 2 կողմերին էլ:

“Մենք ձգտում ենք նրան, որ հակամարտության կարգավորման եզրագծերն արդեն քիչ թե շատ երեւան: ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները եկել են այն եզրակացության, որ ստատուս-քվոն անընդունելի է,”-նշել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ ապրիլի  վերջին Ադրբեջանի արտգործնախարարը Լոնդոնում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Ժակ Ֆորի եւ Իգոր Պոպովի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ