19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Է.Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանի պաշտոնակատարի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:

Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն  ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ  ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու  տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն:

Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Շարմազանովը մասնավորապես նշեց. ‘Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա  բարեփոխումներին’:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ