04 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Քոֆի Անանը Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականներին

image_8594

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է երեքշաբթի առավոտյան  մեկնել Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, Անանի այցն ընդամենը մեկ օր կտեւի, քանի որ ապրիլի 11-ին նրան սպասում են Իրանում:

Երեքշաբթի փախստականների ճամբարները պատրաստվում են այցելել նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը:

Սիրիական իշխանություններն իրենց համաձայնությունն էին տվել ապրիլի 10-ից սկսել Քոֆի Անանի ծրագիրն իրականացնել, սակայն դրանից հետո բռնությունները երկրում սկսեցին աճել: Կառավարական զորքերը փորձել են գրոհով գրավել Լաթամնա քաղաքը, բացի այդ, ռմբակոծվել են Հոմսի մի քանի թաղամասեր: Չնայած սիրիական պաշտոնական աղբյուրներն այս տվյալները չեն հաստատում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնցում երեւում է` ինչպես են սիրիական կառավարական ուժերը նոր դիրքեր գրավում` բնակելի թաղամասերը հրետանային ռմբակոծման ենթարկելու նպատակով:

Բռնությունների ալիքը Սիրիայում չի դադարում արդեն ավելի քան մեկ տարի: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 9 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ