Գիտությունն օգնել է ֆիզիկոսին խուսափել տուգանքից

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել տուգանքից ավտոճանապարահային երթեւեկության խախտման համար` ապացուցելով իր անմեղությունը ճանապարհին պատահածի մասին 4 էջից բաղկացած գիտական զեկույցի շնորհիվ:
Գիտնականին դատարան են կանչել այն բանի հմար, որ նա չի կանգնեցրել մեքենան “կանգ առ” նշանի մոտ: Փաստաթղթում, որը ֆիզիկոսն անվանել է “Անմեղության ապացույց”, նա ներկայացրել է գրաֆիկաներ եւ սխեմաներ, որոնք բացատրել են երդվյալ ատենակալներին երթեւեկության անկյունային եւ գծային արագությունների միջեւ եղած տարբերությունը:
Կրյուկովը հայտարարել է, որ իրեն տուգանելուց քիչ առաջ նույն ճանապարհին` իր կողքին, հայտնվել է մեկ այլ մեքենա, որը խանգարել է ոստիկանին ճիշտ գնահատել ֆիզիկոսի գործողությունները: Գիտնականի խոսքով` տեսականորեն նա կարող էր կանգ առնել “կանգ առ”-ի նշանից առաջ, իսկ մինչ ոստիկանը զբաղված կլիներ մյուս մեքենայով, կրկին արագություն հավաքել եւ շարունակել երթեւեկությունը:
Դատավորը Կրյուկովի փաստարկները բավարար է համարել նրան անմեղ ճանաչելու համար: Եթե ֆիզիկոսի մեղքն ապացուցվեր, նա ստիպված կլիներ 400 դոլար տուգանք վճարել:
Դատական գործընթացի ավարտից հետո գիտնականն իր պատրաստած փաստաթուղթը տեղադրել է համացանցում եւ առաջարկել բոլոր ցանկացողներին սխալ գտնել իր անմեղությունն ապացուցող զեկույցում:
Բարգավաճ հայաստան բարեգործական-կաշառատվական կազմակերպությունը հերթական անգամ ապացուցեց իր անլրջությունն ու ստախոսությունը: Դրանց մասին կարդալիս արդեն քաղաքական զզվանք եմ զգում: ԲՀԲԿ կազմակերպության խոսքը սուտ է, իսկ գործը՝ կաշառք տալն է:
NOR HACNI [email protected] NUINPES BHK I ANDAM E, ISHXANYAN LIDAN, [email protected] 74 TAREKAN E MARTI 2 IN OGNUTYAN DIMUM E TVEL KAXAKAPETARAN, MINCH AYSOR APRILI 19 CHI STACEL, ETE gagon MAYISI ARAJIN ORERIN TA…..XNDRUM EM @NDUNEL VORPES………..