26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Հայկակական ԱԷԿ”-ի երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը երկարաձգվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց “Հայկակական ԱԷԿ” ՓԲԸ թիվ երկու էներգաբլոկի շահագործման  նախագծային ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Հարցը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա նշեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը եղել է երեսուն տարի: “Հաշվի առնելով նոր էներգաբլոկի թողարկման հնարավոր խնդիրները եւ այդ ժամանակահատվածում երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման անհրաժեշտությունը, անհրաժեշտ է երկարացնել թիվ երկու էներգաբլոկի շահագործման ժամկետը”,-նշեց նախարարը:

Վարչապետ Տիգրան  Սարգսյանը նկատեց, որ այս թեմայի շուրջ շահարկումներ կան եւ հիշեցրեց, որ Հայատանում են գտնվում Միջազգային միջուկային էներգետիկ կազմակերպության ղեկավարները:

“Մեր գործողություններն այս բնագավառում խիստ թափանցիկ են: Մենք հրապարակային դիմել ենք Միջազգային ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարներին` խնդրանքով, որպեսզի մեզ աջակցություն ցուցաբերեն գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի կառուցման խնդրով եւ մեկը մյուսին բացարձակապես պետք չէ հակադրել ”,-շեշտեց վարչապետն ու հավելեց, որ կառավարության տեսակետն ամբողջությամբ համընկնում է Միջազգային ատոմային էներգիայի կազմակերպության տեսակետին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ