27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկ ժամում 60 դոլար` միայն գրկելու համար /ֆոտո/

ջեքիԱՄՆ-ի 29-ամյա բնակչուհին փող վաստակելու զարմանալի  եւ տարօրինակ միջոց է գտել:

Գրկախառնությունների վաճառքի գործը թույլ է տալիս Ջեքի Սեմյուելին օրական մինչեւ 260 դոլար վաստակել, իսկ միայնակ մարդկանց` ջերմություն զգալ: Իր “բիզնեսի” շնորհիվ կինը վճարում է իր ուսման համար եւ պահում որդուն:

Ամերիկուհու ֆիրման կոչվում է  “The Snuggery”, ինչն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է “տեղ, որտեղ հարմարավետ է պառկել”:

Հետաքրքիր է, որ Ջեքին դեռեւս դպրոցական տարիքից է զբաղվել այս “բիզնեսով”: Այն ժամանակ նա իր քույրերի հետ գրակախառնություններ էր “վաճառում” մեկ դոլարով եւ օրական վաստակում էր 80 դոլար:

Մարդիկ միմյանց գրկելու կարիք են ունենում տարբեր պատճառներով` ոմանց սիրելին է թողել, ոմանք էլ պարզապես հետաքրքրությունից դրդված են գալիս: Ջեքիի ծառայություններից օգտվում են նաեւ թոշակառուները եւ պատերազմի վետերանները:

Կնոջ աշխատանքային մեկ ժամն արժե 60 դոլար: Վերջերս նրա գործերն այնքան լավ են, որ նա օգնական է վարձել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ