28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վենետիկի քաղաքապետը շրջել է գիշերային Երեւանով

image_8244

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին ‘Երեւանի եւ Վենետիկի միջեւ քույրացման վերաբերյալ’ համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանը բաց եւ պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ.

‘Երեւանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք եւ պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաեւ Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում եւ, վստահ եմ, որ մեր քաղաքների միջեւ գործակցության լայն հեռանկարներ կան’,– նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին համոզմունք է հայտնել, որ Երեւանն ու Վենետիկը կարող են եւ պետք է գործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլեւ տնտեսական տարբեր ոլորտներում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երեւանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին եւ ընդգծել է, որ թեեւ ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երեւանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երեւանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին, իրեն հարմար ժամանակ, պաշտոնական այցով մեկ անգամ եւս այցելել Երեւան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երեւանի եւ Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ