08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանին Օբաման չի հետաքրքրում, այլ ԱՄՆ հաջորդ նախագահը

“Այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հայտարարի “Ցեղասպանություն” բառը’,- Ծիծեռնակաբերդում շեշտեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրեն չի էլ հետաքրքրում`  կասի Օբաման, թե ոչ: ‘ Ինձ հետաքրքրում է ԱՄՆ մյուս նախագահը’,- շեշտեց Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ժողովրդին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց.

‘Ես կարծում եմ մեր ժողովրդի միասնությունը դեռեւս իշխանությունները չեն կարողացել ապահովել, որովհետեւ անցյալում ստեղծված անջրպետները մինչեւ հիմա հաղթահարված չեն` սփյուռքահայությունը լիիրավ Հայաստանի ճակատագրի մասնակից իրեն չի զգում եւ դա քաղաքական սխալ է եղել’,- հավելեց Վ. Հովհաննիսյանը:

Միաժամանակ կարեւորելով միասնականության դերը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ միասկանության շնորհիվ կարող ենք հասնել ցեղասպանության եւ միջազգային եւ Թուրքիայի կողմից  ճանաչմանը:

Անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մերժելուց հետո ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ճակատագրին` Հովհաննիսյանը շեշտեց.

‘Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո մենք սկսելու ենք նորից, ես վստահ եմ դրանում, քանզի սկսողը մենք ենք եւ պատրաստ ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները’:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ