27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանը կիբեր հարձակում է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Իրանը կիբեր հարձակում է պատրաստվում գործել ԱՄՆ-ի արտադրական ենթակառուցվածքների վրա: Պոտենցիալ նշանակետերը էլեկտրակայանների եւ ջրամատակարարման օբյեկտներն են, գրում է “The Washington Times”-ը:

Անվտանգության գծով ամերիկյան մասնագետները  պնդում են, որ Իրանն արդեն սկսել է հաքերների խումբ հավաքել: Նրանց պրոֆեսիոնալության մակարդակը դեռեւս հայտնի չէ: Ամերիկյան Կոնգրեսում արդեն պատրաստվում են քննարկել սպասվող կիբեր սպառնալիքը:

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ կիբեր հարձակման է ենթարկվել Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, որով անցնում է երկրի արտահանվող վառելանյութի մոտ 90 տոկոսը: Վարակը գրոհել է նաեւ Իրանի նավթի նախարարությունը, ազգային նավթային ընկերությունը եւ եւս մի քանի օբյեկտներ, որոնք ստիպված են եղել անջատել ինտերնետից:

Թեհրանում ասում են, որ նման աշխատանք կարող են անել միայն փորձառու հաքերները, որոնք ավելի հաճախ համագործակցում են ԱՄՆ-ի եւ մյուս արեւմտյան երկրների հետ, որոնք դժգոհ են Իրանի միջուկային ծրագրից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ