27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխարհի ամենախոր կետին հասնելուց հետո Ջեյմս Քեմերոնը որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով վերջերս սուզվեց համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետը` Մարիանյան փողրակը, այժմ որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ` թռչել տիեզերք, հաղորդում է “РИА Новости”-ն:

Բացի այդ, Քեմերոնը հայտնել է, որ պատրաստվում եմ Չինաստանին ներգրավել “Ավատար-2” եւ “Ավատար-3” ֆիլմերի նկարահանումներին:

Պարզվում է, որ ռեժիսորը վաղուց է պատրաստվել տիեզերք մեկնելուն: 2000-ի ամառը նա անց է կացրել Մոսկվայում` զբաղվելով  թռիչքի համար  կեսնաբժշկական պատրաստվածությամբ եւ մարզվելով: Սակայն արդյունքում թռիչքը չի ստացվել, ինչպես ինքն է նշել, 2003-ի փետրվարի 1-ին “Կոլումբիա” մաքոքի այրվելու պատճառով:

Ջեյմս Քեմերոնը հայտնի է առաջադեմ տեխնոլոգիաների հանդեպ իր մեծ սիրով: Հենց նա է համարվում 3D նկարահանումների գլխավոր մասնագետն աշխարհում: Իսկ դրա համար անհրաժեշտ մի շարք տեխնիկական սարքավորումներ ստեղծվել են հենց նրա կողմից “Ավատարի” նկարահանումների ժամանակ: Ֆիլմի 2-րդ եւ 3-րդ մասերը հիմնականում կնկարահանվեն ջրի տակ, ինչի պատճառով էլ անհրաժեշտ է եղել կրկին նոր սարքավորումներ ստեղծել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ