27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սրճարանի ծեծկռտուքը քաղաքական չի եղել. Ժողովուրդ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի “Եվրո+” սրճարանում երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը` Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց:

Այս մասին գրում է “ժողվուրդ”-ը, որի թղթակիցը եղել է  դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Պարզապես մի խումբ երիտասարդներ կենցաղային վեճի են բռնվել սրճարանում: Այն շարունակվել է հրապարակի հարակից տարածքում, վերաճել ծեծկռտուքի:

Եվ այդ ընթացքում էլ բութ առարկայից ստացած հարվածներից վիրավորվել է Կարեն Տ-ն, որը Մասիսի քաղաքապետարանի ավագանու անդամ է: Վերջինս տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Ըստ թերթի տեղեկությունների` վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդի վիճակը կայունանում է:
Թերթը նաեւ նշում է, որ “Եվրո+” սրճարանի աշխատանքները դադարեցված են: Տիրոջ տեղեկացմամբ` այն կապված է սրճարանի սանիտարական աշխատանքների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ