23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Միասնական շտաբին այսօր պատասխան կտրվի. ՍԴ-ն քննարկում է

Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”:

Դիմումը, որ ներկայացվել է Սահմանադրական դատարան, ստորագրել է 33 պատգամավոր:  Հայցվոր կողմը ՍԴ-ում  վիճարկում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության  հարցը:

Henaran.am-ի հետ  զրույցում հայցվոր կողմի շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դժվարացավ խոսել ՍԴ-ից ակնկալիքների մասին: “Որեւէ բան չեմ կարող ասել, ամեն ինչ ընթացքում հնարավոր է”,-նշեց Վահե Գրիգորյանը: Նա չբացառեց ՍԴ-ի կողմից դրական որոշում կայացնելու հնարավորությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ