26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեփանակերտի ռազմական շքերթը՝ Ադրբեջանին ապտակ

Ինչպես սպասվում էր՝ Ստեփանակերտում անցած զորահանդեսը փայլուն անցավ, դա բացառիկ շքերթ էր, եւ դա մեծ ապտակ էր Ադրբեջանին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ զորահանդեսը փայլուն վկայությունն էր մեր մարտունակ բանակի:

՛՛Այսօրվանից սկսած կստանանք արձագանքները Ադրբեջանից, եւ անշուշտ նրանց փորձագետները կսկսեն վերլուծել, թե ինչպես կարողացավ հայկական բանակը կատարելագործվել հեռահար հրետանու տեսակներով, թունավոր զրահատեխնիկայով, ՛՛ՀՕՊ՛՛-ի համակարգերով, նոր մոդելի թռչող սարքերով՛՛,- ասաց փորձագետը:

Նրա համոզմամբ՝  ՀՀ ԶՈՒ-ի  առջեւ դրված խնդիրները թույլ են տալիս առավել ուշադրություն դարձնել ցամաքային միջոցներին , քան օդուժին, եւ ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանի օդուժի ցուցադրությունը առավել ձեւական բնույթ ունի, քան կիրառական:

՛՛Ադրբեջանը այս օրերին փորձել է լարում առաջացնել, հաշվի առնելով տոնական օրերը եւ գարնանային զորակոչը, սակայն ՊԲ-ն կանխարգելիչ արդյունավետ գորոծողություններ կկիրառի, ամեն դեպքում ասել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր սադրիչ գործողություններից, դա այդպես չի լինի՛՛,- Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջում նա կարծիք արտահայտեց, որ ՀՀ ՊԲ-ն ապացուցեց, որ կարող է ոչ միայն շքեղ զորահանդես ու շքերթ անցկացնել, այլ նաեւ պաշտպանել պետության սահմանները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ