27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջեյ Լոն սեր է խոստովանել Դիմա Բիլանին /ֆոտո/

jey lo and dimamuz tvԿամակոր գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում: Արդեն կայացել է Ջեյ Լոյի համերգը Սանկտ Պետերբուրգում, որն առանց արկածների չի անցել:

Հատուկ 43-ամյա աստղի հետ հանդիպելու համար Պետերբուրգ է մեկնել Դիմա Բիլանը: Նշենք, որ  “Муз-ТВ”-ի մրցանակաբաշխության ժամանակ “ռուսական լավագույն արտիստ” անվանակարգում Բիլանին մրցանակ հանձնեց հենց Լոպեսը:

2 միայնակ սրտերը հանդիպել են եւ սեր խոստովանել միմյանց: Չնայած որ Ջեյ Լոն կարծես թե ընկեր ունի, սակայն դա այնքան էլ չի խանգարում նրան: Ջենիֆերը Դիմային հարցրել է` ինչպես են “դա” ռուսերեն ասում, Բիլանը պատասխանել է. “Ես քեզ սիրում եմ, այ ասպես”: Ջեյ Լոն աղավաղված ռուսերենով կրկնել է Բիլանի բառերը եւ համբուրել նրա այտերը:

Ռուսաստանում 2 անգա՞մ է ընդունված համբուրել”,-հետաքրքրվել է համաշխարհային աստղը` հավանաբար 3-րդ համբույրի հույս ունենալով: Դիման էլ իր հերթին պահը բաց չի թողել. “Երեք”,-պատասխանել է նա եւ եւս մեկ անգամ համբուրել Ջենիֆերին:

Ինչպես գրում է “Комсомольская правда”-ն, դա ամենեւին էլ աստղերի վերջին հանդիպումը չէ, քանի որ մոտ ապագայում նրանք զուգերգ կձայնագրեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ