24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանդիպել են, չեն հանդիպել….168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մամուլում տեղեկություններ կային, թե ԼՂՀ-ում անցած շաբաթ չեն հանդիպել ՀՀ գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Թերթը հիշեցնում է, որ նրանք Ստեփանակերտում միասին մասնակցում էին ԼՂՀ բանակի 20-ամյակի առիթով կազմակերպած զինվորական շքերթին:
Թերթի տեղեկություններով, Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն, այնուամենայնիվ, հանդիպել են: Նրանք քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հնարավոր կոալիցիայի եւ 2013թ. նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Թերթին չի հաջողվել պարզել, թե արդյո՞ք նրանք ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն ականատեսների վկայությամբ` նախագահներն ունեցել են երկարատեւ քննարկումներ: Իսկ քննարկումից հետո երկուսն էլ ունեցել են միմյանցից դժգոհ տպավորություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ