27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

70 ինքնաբացարկ ՀՀԿ-ում. Երկիր

 ՀՀԿ-ի` 250 անձից բաղկացած համամասնական ցուցակում մինչեւ մայիսի 20-ը բավականին ինքնաբացարկներ կլինեն: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթը` վկայակոչելով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Ըստ Սահակյանի` ինքնաբացարկ հայտողները կլինեն մոտ 70-ը, իսկ ՀՀԿ ներկայիս պատգամավորներից ակտիվները եւ փորձառուները կլինեն նաեւ նոր խորհրդարանում:

Կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել. համենայն դեպս, այսպես թերթի  թղթակցին վստահեցրեց Սահակյանը:

“Դեռ վերջնական որոշում չկա, ոչ էլ ակտիվ քննարկման փուլում է: Թե ովքեր կլինեն խորհրդարանում, կախված է նաեւ մեր հետագա ռազմավարությունից: Ինչ ռազմավարություն ընտրենք, ըստ այդմ էլ կունենանք համապատասխան դերակատարներ”,- նշեց նա:

Դիտարկմանն ի պատասխան, որ տրամադրվածությունը, կարծես, ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն է ավելի շատ ուղղված, ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ դա միանշանակ չէ եւ հավելեց, որ որոշակի համաձայնություններ, իհարկե, կլինեն: “Կլինի դա կոալիցիա, թե պարզապես համաձայնություններ ձեռք կբերվեն` վաղ է ասել”,- նշեց Սահակյանը:

ՀՀԿ-ում, նրա խոսքերով, դեռ որոշված չեն նաեւ ԱԺ նախագահի եւ վարչապետի թեկնածուները:

“Մենք ոգեւորության քաղաքականության ներկայացուցիչներ չենք, մենք լուրջ, տեղը-տեղին, խորությամբ վերլուծող կուսակցություն ենք: Ժամանակից շուտ խոսում են նրանք, ովքեր առաջին անգամ են, բավականություն են ստանում, հետո տարիներն անցնում են` դառնում են գործիչներ: Մեզ մոտ գործիչները շատ են, այնպես որ` որեւէ մեկը առաջ չի ընկնում”,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ