27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ինչ-որ բան ինչ-որ տեղից պիտի դուրս գա՞, որ հետո մտնի… Հայրիկյանը` կոալիցիայի մասին

Այս օրերին քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները հանդես են գալիս հետընտրական հայտարարություններով ու գնահատականներով:

Henaran.am-ը փորձեց քաղաքական սցենարներին որպես դիտորդի կարգավիճակում հետեւող  Պարույր Հայրիկյանից պարզել, թե ինչպես է գնահատում ԱԺ ընտրությունները:

Հարցին`  հարցով եւ սարկազմով պատասխանեց  Հայրիկյանը.’’ Հետաքրքիր է, էտ ընտրությունը որտե՞ղ է եղել, Հայաստանո՞ւմ: Հետաքրքիր է, որ ընտրություն է եղել, չենք իմացել: Գիտեմ, որ առեւտուր եղել է, բայց ընտրության մասին նոր լսեցի’’:

Մեր հարցին` ի՞նչ վերադասավորումներ կլինեն նորակազմ ԱԺ-ում, Հայրիկյանը պատասխանեց, որ խորհրդարանական վերադասավորումների վերաբերյալ դեռ 200 տարի առաջ Խաչատուր Աբովյանն է գրել` պարապ վախտի խաղալիք: Հայրիկյանի համոզմամբ` խորհրդարանը ոչ միայն ժողովրդի համար, այլ  հենց խորհրդարանի կյանքում ոչինչ չի փոխի:

Պարույր Հայրիկյանը հնարավոր համարո՞ւմ է կոալիցիայի կազմավորումը նույն դերակատարներով. ’’ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դեռեւս կոալիցիայի անդամ են: Ինչ-որ բան ինչ-որ տեղից պիտի դուրս գա, որ հետո մտնի: Եթե դուրս չի եկել` ո՞նց  կարող է մտնի’’:

Հայրիկյանը անուններ չհրապարակելով` ասաց, որ կան մարդիկ, ովքեր ասում են, որ Հայրիկյանը պարտավոր է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում:

‘’Այդ մարդիկ ասում են` Դուք եք այս անկախության առաջնորդն ու հիմնադիրը, ուրեմն պարտավոր եք այս փուլում միջամտել: Ես էլ առայժմ լսում եմ այդ կարծիքները, մտածում եմ’’,- նշեց Հայրիկյանը:

Նա ընդգծեց, որ միշտ պայքարել է բազմակուսակցականության համար եւ իր երազանքն է եղել, որ բոլշեւիկների փոխարեն խորհրդարանում լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

‘’Այնպես որ գաղափարական առումով ես իմ նպատակին հասել եմ, բայց թե ինչպես է պատահում, որ ոգու փոխարեն նախապատվությունը տրվում է նյութին միայն, դա արդեն այլ հարց է’’,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ