26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ-ի պետքարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի պետքարտուղարին, որում մասնավորապես ասվում է.

‘Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը ուղղել Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի վրա, որը վերաբերում է 2012-ի հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Շատ հիասթափեցնող է Ադրբեջանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ազատ ընտրություններ անցկացնելու իրավունքի հանդեպ:

Համազգային ընտրությունները օբյեկտիվ ցուցանիշ են դեմոկրատիայի զարգացման մակարդակը ցույց տալու համար, ինչը նաեւ արտահայտում է ժողովրդի քաղաքական կամքը: Վերջին 20 տարիների ընթացքում ԼՂ-ում 4 անգամ կայացել են նախագահական ընտրություններ, 5 անգամ` խորհրդարանական ընտրություններ եւ 5 անգամ ՏԻՄ ընտրություններ: Ինչպես նշվել է այդ բոլոր ընտրություններին հետեւած միջազգային դիտորդների զեկույցներում, ընտրությունները կայացել են դեմոկրատական չափանիշներին համապատասխան:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներից մեկն է:

Միջազգային հանրությունը` ներառյալ Ադրբեջանը, հարկ է, որ լինի ավելի քան հետաքրքրված Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության հետ համագործակցելու մեջ: Լեռնային Ղարաբաղին դեմոկրատական զարգացման իրավունքից  զրկելու Ադրբեջանի փորձերը  ձախողման են դատապարտված: Այս ենթատեքստում մարդու իրավունքների պաշտպանման եւ դեմոկրատական գործընթացների քննադատությունը` ելնելով այն բանից, որ այդ երկրում նման երեւույթները բացակայում են, լուրջ մտահոգության առիթ  է տալիս:

Եզրափակելով` ես կցանկանայի կոչ անել Ադրբեջանի ներկայացուցիչներին զերծ մնալ անհիմն մեղադրանքներից ՄԱԿ-ի շրջանակներում:

Երախտապարտ կլինեմ Ձեզ` այս նամակը իբրեւ Գլխավոր Ասամբլեայի փաստաթուղթ ներառել Անվտանգության խորհրդի օրակարգում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ