29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Վարդատոնին’

image_6967

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ – Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ ‘Սայաթ-Նովա’ մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոցի եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան – աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին, ներկաները մեկ անգամ եւս փաստել են այն մեծ դերակատարումը, որ ունեցել է մեծ աշուղը հայ երգարվեստի պահպանման ու շարունակման ազգանվեր գործում:

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին` մեծն Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդուհետ այն դարձել է ավանդական եւ ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

Միջոցառումների շրջանակում Սայաթ-Նովայի հուշարձան – աղբյուրի մոտ հնչել են մեծն քնարերգուի ստեղծագործությունները` ժողովրդական երգիչ-երգչուհիների եւ գուսանական-ժողովրդական համույթների կատարմամբ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ