29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Մի քիչ դժվար է պատկերացնել, որ օլիգարխը գնա արմատական ընդդիմություն … Արամ Կարապետյան /վիդեո/

Առաջին անգամ ԲՀԿ-ն քաղաքական դիրքորոշում է  արտահայտել: Այսօր մեկնաբանելով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը, լրագրողներին ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ինչպես ինքն ասաց, ուրախ է, որ ԲՀԿ-ն կառուցողական ըննդիմության դաշտ է գնում:  “Ւմ տպավորությամբ, եթե այս ամենը խաղ չէ, իսկ իմ տպավորությամբ խաղ չէ,  միանշանակ կարելի է ողջունել այդ քայլը, որովհետեւ սա ցույց է տալիս, որ Հայաստանում սկսում  է գործել նոր ներքաղաքական իրավիճակ”,-նշեց նա:

Արամ Կարապետյանի համոզմամբ, ԲՀԿ-ն չգնաց կոալիցիայի, որովհետեւ ՀՀԿ-ն նրան որեւէ շանս չի թողել` իր դեմքը փրկելով գնալ կոալիցիա: “Սերժ Սարգսյանը որեւէ մի փոփոխություն` սկսած կառավարության կազմից, վերջացրած կուրսի փոփոխության , գնալ չի գնում”,-ասաց Արամ Կարապետյանը

ՆԺԿ նախագահի խոսքով, այս պահին թե ԲՀԿ-ն , թե մյուս ուժերը, որոնք արմատական ընդդիմության շարքում չեն համակարգային փոփոխություն չեն ուզում բայց շատ լավ հասկանում են, որ եթե այսպես շարունակվի, ժողովուրդը կհեռանա երկրից: Ըստ նրա, եթե ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն գնար կոալիցիայի, շատ ավելի վատ վիճակում էր հայտնվելու, քան ՕԵԿ-ը:

Միեւնույն ժամանակ Արամ Կարապետյանը նկատեց, որ ԲՀԿ-ն այս քայլին է գնացել նաեւ արտաքին ճնշման արդյունքում: Նրա խոսքով, արտաքին  ուժերն ուզում են հասկանալ, թե ուր է գնում Հայաստանը` դեպի Եվրոպա եւ ՆԱՏՕ, թե Եվրասիական միություն:

“Բոլոր այն վերլուծաբանները, որոնք աշխատել են Մոսկվայում, շատ լավ հասկանում էին, որ եթե ԲՀԿ-ն, որպես պրոռուսական դաշտի ռեսուրս գնում է կոալիցիա առանց դեմքը պահելու, հասարակության մեջ իսպառ կորցնում է իր ռեսուրսները, փոշիանում եւ վերջանում է”,-նշեց նա ու հավելեց, թե “դրսում եղած մարդիկ” շատ լավ հասկանում են, որ ավելի լավ է դրսում սպասել որոշակի գործընթացների, քան առանց որեւէ փոփոխության մտնել կոալիցիա”:

Արամ Կարապետյանը հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ին արտաքին աշխարհի հետ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց դա այդպես չէ: Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն ունի իր կապերը:

Խոսելով ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալու մասին, Արամ Կարապետյանն ասել է, որ ԱԺ-ում քվեարկություններից պարզ կդառնան, թե ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմություն կդառնա , թե ոչ: Ըստ նրա, նախարարական պորտֆելները վայր դնելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը այդ մասին է խոսում: Նրա խոսքով, “մի քիչ  դժվար” է պատկերացնել, որ Հայաստանում օլիգարխը դառնա արմատական ընդդիմություն, բայց այդուհանդերձ, եթե անգամ “ընդդիմություն” բառից առաջ դրվում է “կառուցողական” բառը,  այդուհանդերձ, նշանակում է, որ ԲՀԿ-ն գործելու է ընդդիմության դաշտում:

ՆԺԿ ղեկավարը չբացառեց, որ նոր խորհրդարանում ԲՀԿ-ն կդրսեւորի այն պահվածքը, որը դրսեւորեց գործող խորհրդարանի վերջին նիստերին, երբ ակնհայտ ընդդիմադիր ելույթներ հնչեցին, բայց քվեարկություններն այլ բան ցույց տվին: “Հնարավոր է, ամենաքիչը 2 ամիս է մնացել, ամեն ինչ մեր աչքի առաջ կլինի եւ մենք կտեսնենք”,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ