26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Իտալացիների երազանքը”` Բերլուսկոնին` ապակե դագաղի մեջ

Իտալացի նկարիչներ Անտոնիո Գարուլլոն եւ Մարիո Օտտոչենտոն Հռոմի  Կիջի դղյակի մոտ տեղադրել են ապակե դագաղ, որի ներսում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ժպտացող արձան-դիակն է: Նրանք իրենց ստեղծագործությունն անվանել են “Իտալացիների երազանքը”: Այդ արտահայտությունը Բերլուսկոնին հաճախ է օգտագործելիս եղել ընկերների հետ հեռախոսազրույցների ժամանակ:

Բերլուսկոնին պառկած է ապակե դագաղի մեջ` թավշյա ծածկոցի եւ ատլասե բարձի վրա: Նրա աջ ձեռքը դրել են “Իտալիայի պատմությունը” գրքի վրա, իսկ ձախը` թողել են արձակած տաբատի վրա: Ոտքերին Միկի Մաուսի նկարներով հողաթափեր են:

Նկարիչները պատահական չեն ընտրել իրենց ստեղծագործության տեղադրման վայրը: Կիջի դղյակը իտալական կառավարության ղեկավարների նստավայրն է: Նկարիչները ցանկացել են այդ կերպ ցույց տալ այն անհատականության կերպարը, որն իր համար ստեղծել էր Բերլուսկոնին:

Նկարիչ ամուսինները, ովքեր ամուսնացել են 2002-ին Ամստերդամում, հույս ունեն, որ Բերլուսկոնին անձամբ կգա տեսնելու իրենց ստեղծագործությունը, որը դղյակի մոտ կցուցադրվի մինչեւ մայիսի 30-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ