26 Հունվարի, Կիրակի, 2020
KFC

Ալիեւի վրա մահափորձը կանխվել է

image_6569

Ադրբեջանում չեզոքացրել են ավազակախմբին, որը հարձակում էր նախատեսել նախագահ Իլհամ Ալիեւի վրա, ինչպես նաեւ դիվերսիա` “Եվրատեսիլ” մրցույթի ժամանակ: Արդեն ձերբակալվել են ահաբեկչական խմբի 40 անդամ: Ենթադրվում է, որ ձերբակալություններն սկսել են դեռեւս ապրիլին, տեղեկացնում է  “Комсомольская правда”-ն:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության տվյալներով` ոմն Վուգար Պադարովի ղեկավարությամբ գործող գրոհայինների խումբը հենց ապրիլի սկզբին է պատրաստվել ահաբեկչական գործողություն իրականացնել նախագահ Ալիեւի դեմ: Նախատեսված է եղել նրա հրոսակախմբի անդամներին ձերբակալել նախագահի` երկրի հյուսիսարեւմտյան տարածաշրջան այցելության ժամանակ: Հենց այդ ժամանակ էլ հատուկ նշանակման ջոկատներին հաջողվել է կանխել ահաբեկչական գործողությունը:

Ահաբեկիչների ծրագրերը բավականին լուրջ են եղել: Նրանք պատրաստվել են հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա եւ սպանել նրանց, պայթյուններ իրագործել ուխտագնացության վայրերում: Ահաբեկչությունների “ապոգեան” պետք է լինեին պայթյուները Բաքվում “Եվրատեսիլի” ժամանակ: Որպես թիրախներ ընտրվել են “Հիլթոն” եւ “Մարիոտ” հյուրանոցները, ինչպես նաեւ “Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ հենց անց էր կացվում “Եվրատեսիլը”:

Ավազակախմբի հետ փոխհրաձգություններից մեկի ժամանակ ոչնչացվել է խմբի ղեկավար Վուգար Պադարովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ