16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ինչպես ճիշտ սնվել ամռանը

image_3176

Որպեսզի խուսափեք բանջարեղենային կամ մրգային թունավորումից՝ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ և նոր միայն ճաշակել: Շատ հաճախ հենց ամռանն են նկատվում սննդային թունավորումները, իսկ այդ ամենից խուսափելու համար պետք է հետևել ամռան համար նախատեսված հատուկ սննդակարգին, որը կներկայացվի ստորև:

Սննդի զանազանություն
Պետք չէ ծայրահեղության հասնել և «ամառային սննդակարգ» ասելով հասկանալ միայն միրգ և բանջարեղեն: Ամառային ճիշտ սննդակարգը պետք է լինի զանազան, հավասարակշռված և իր մեջ ներառի նաև՝

➡Կաթնաթթվային մթերքներ
➡Սպիտակուցային մթերք (միս, ձուկ, ձու, լոբազգիներ)
➡Շիլաներ (մյուսլի, հացահատիկային շիլաներ) և սահմանված չափով ճարպեր:

Չպետք է մոռանանք, որ սննունդը քաղցը հագեցնելուց բացի, պետք է նաև ապահովի մեզ դրական էմոցիաներով: Հենվելով հետևյալ երեք բնութագրիչների վրա՝ «կարևոր», «օգտակար» և «համեղ», կազմվել է ամառային ճիշտ սննդակարգը

1. Շիլաներ
Շիլաների մեջ պարունակվում են օգտակար ածխաջրեր, ամինաթթուներ, վիտամիններ, սպիտակուց, մանրաթել. վերջինս մաքրում է ամբողջ օրգանիզմը, մասնավոապես՝ աղիները՝ օրգանիզմից հեռացնելով կուտակված շլակները և տոքսինները: Եթե ժամանակին օրգանիզմը չմաքրեք տոքսիններից և շլակներից, ապա զանազան հիվանդություններ ի հայտ կգան:
Օգտագործեք մյուսլի, վարսակի փաթիլներ և խոշոր աղացած հաց: Սպիտակ հացը և խմորեղենը խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ դրանք ոչ մի օգուտ չեն բերում օրգանիզմին, և միայն ավելացնում են կալորիաները:

2. Բանջարեղեն
Բանջարեղենը կարելի է օգտագործել հում, խաշած, շոգեխաշած և խորոված վիճակում: Սակայն պետք չէ չարաշահել բանջարեղենի թերմիկ վերամշակումը, քանի որ նման դեպքում անհետանում են վիտամինների մեծ մասը: Բանջարեղենային աղցաններ պատրաստելիս խորհուրդ չի տրվում օգտագործել մայոնեզ, քանի որ այն վերացնում է բանջարեղենի օգտակար հատկությունները, փոխարենը կարող եք օգատգործել կիտրոնի հյութ՝ մեկ կաթիլ ձիթայուղով:

3. Մրգեր
Ամռանը ցանկալի է օգտագործել սեզոնային մրգեր և ցանկալի է, որ դրանք լինեն հենց ձեր տարածաշրջանից: Ընդ որում՝ լավ է, որ ամռանը համտեսեք հենց այդ ամսվան բնորոշ մրգերը՝ հունիսին խնձոր, ծիրան, բալ, ելակ, գիլաս, հուլիսին՝ ազնվամորի, կարմիր և սև հաղարջ, փշահաղարջ, օգոստոսին՝ սեխ, դեղձ, ձմերուկ: Թվարկված մրգերը, առանց բացառության, պարունակում են բազմաթիվ վիտամիններ, հատկապես վիտամին С, որի հիմնական նպատակն է հանդիսանում օրգանիզմը պատրաստել ձմռանը՝ ամրապնդելով դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում միրգն ուտել օրվա առաջին կեսին, քանի որ դրանք ավելի դյուրին են մարսվում:

4. Կաթնաթթվային մթերքներ
Մածունը, յոգուրտը, թթված կաթը ամռան տապին ոչ միայն զովացնում են և հագեցնում քաղցը, այլև օրգանիզմը ապահովում են օգտակար միկրոտարրերով: Նրանք նաև հիանալի մաքրում են աղիները: Հարկավոր է գնել քիչ յուղայնության կաթնաթթվային մթերքներ: Ամռան ամիսներին խուսափեք կաթնային մթերքներից և մի օգտագործեք դրանք մրգերի կամ բանջարեղենի հետ:

5. Միս
Սպիտակուցը օրգանիզմի համար կառուցողական նյութ է համարվում և այն անհրաժեշտ է մեզ տարվա ընթացքում: Միսը բարձր կալորիականությամբ մթերք է, և որպեսզի այն մարսվի օրգանիզմի կողմից, պահանջվում է շատ էներգիա: Ամռանը խորհուրդ է տրվում քչացնել մսի օգտագործումը: Շաբաթական մսամթերքի երկու անգամվա օգտագործումը միանգամայն բավարար է:

6. Ձուկ
Ձկան սպիատակուցը ավելի դյուրին է մարսվում օրգանիզմի կողմից, քան մսի սպիտակուցը: Ուստի՝ մասամբ հրաժարվելով մսից, կարելի է այն փոխարինել ձկով և ծովամթերքով, մանավանդ, որ դրանք հիանալի կերպով համատեղելի են բանջարեղենի հետ: Ամռանը հրաժարվեք հում ձկից՝ սուշիից կամ ծովատառեխից (селедки), քանի որ թունավորման հավանականությունը մեծանում է:

7. Դեսերտ
Տորթեր, խմորեղեններ և այլ կալորիական, ծանր քաղցրավենիքները դժվարամարս են օրգանիզմի համար և ցանկալի է դրանք բացառել ամռան սննդակարգից: Հայտնի է, որ ամռան ամիսներին դրանք կարող են օրգանիզմի թունավորման առիթ հանդիսանալ: Հիանալի տարբերակ է դրանք փոխարինել մրգային դեսերտներով՝ ժելեներ, մուսեր: Իսկ վանիլային պաղպաղակը խորհուրդ է տրվում փոխարինել մրգայինով, քանի որ վերջինս ավելի օգտակար է և դյուրին է մարսվում:

8. Մեծ քանակությամբ հեղուկներ
Ամռանը մեր լրգանիզմը ջրազրկվում է, ուստի անհրաժեշտ է լրացնել օրգանիզմի ջրի պաշարները: Հրաժարվեք սև թեյից և սուրճից կամ մինինալի հասցրեք դրանց օգտագործումը: Ամառային լավագույն 5 ըմպելիքներն են
➡Ջուր
➡Կոմպոտ, թարմ մրգերից պատրաստված կիսել
➡Կանաչ թեյ՝ կիտրոնով
➡Իմբիրով թեյ
➡Հյութեր, ֆրեշներ

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ