26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես կարող են սկեսուրները կարգավորել հարաբերությունները հարսների հետ

Սկեսուր-հարս փոխհարաբերությունները միշտ էլ քննարկվող են, բարդ ու ակտուալ: Եւ շատ հաճախ հենց այս հարաբերությունների պատճառող ընտանիքներ են քանդվում, հարս-սկեսուր վեճերից առաջինը տուժում է տղամարդը:

Ինչպես կարող են սկեսուրները հարսների հետ կարգավորել հարաբերությունները` ընտանիքում անդորր պահպանելու համար:

Թշնամական վերաբերմունք

Երբեմն սկեսուրները հարսներին վերաբերվում են իբրեւ թշանամիների` անգամ առանց լուրջ պատճառի: Սրա հիմնական պատճառը տղայի սերը կիսելու խնդիրն է, խանդը: Սկեսուրը պետք է գիտակցի, որ իր երեխան արդեն մեծացել է, անհատ է եւ այլեւս իրեն կպած չէ: Այսքանը գիտակցելով` կհասկանան նաեւ, որ իրենց որդին ընտրյալ ունի եւ պետք է հարգել նրա որոշումը:

Վերաբերվել ինչպես սեփական երեխային

Հաճախ սկեսուրներն ասում են` հարսիս սիրում եմ սեփական երեխայիս պես: Եւ երբեմն փորձում են ինչպես սեփական երեխային, հարսին էլ անընդհատ խորհուրդներ ու խրատներ տալ: Դրա համար անհրաժեշտ է իրոք սեփական երեխայի նման սիրել հարսին, սակայն թույլ տալ, որպեսզի զույգն առանձին ապրի եւ ինքնուրույն որոշի իր անելիքները: Իսկ եթե առանձնանալու հնարավորություն չկա, պետք է նույն տան մեջ որոշակի սահմաններ ունենալ ու հարգել դիմացինի սահմանը:

Վերաբերվել ինչպես ընկերուհու

Հաճախ սկեսուրները ասում են, որ հարսի հետ ընկերուհիներ են եւ փորձում են նրանց հետ առեւտրի, գեղեցկության սրահներ գնալ եւ այլն: Իհարկե, սա շփման լավ տարբերակ է, սակայն որոշակի վտանգներ ունի: Օրինակ, հարսը սկսում է սկեսուրի հետ քննարկել իր անձնական կյանքը, մինչդեռ պետք է մոռանալ, որ սկեսուրը երբեք չի կարող օբյեկտիվ լինել` ինչպես սովորական ընկերուհին:

Անտարբեր վերաբերմունք

Հաճախ սկեսուրները բացարձակ անտարբեր են վերաբերվում հարսներին: Նրանք ասում են` որդիս ընտրել է, թող ապրեն, ինձ չանհանգստացնեն: Սակայն այս վերաբերմունքն անտարբերություն է առաջին հերթին սեփական երեխայի հանդեպ: Սկեսուրն այս դեպքում պետք է հասկանա, թե որն է իր` նման վերաբերմունքի պատճառը: Գուցե հարսի մեջ է խնդիրը, գուցե հենց իր, գուցե դա ինչ-որ հոգեբանական պաշտպանություն է: Երբ սկեսուրը գիտակցի, թե որն է խնդիրը, ավելի հեշտ կկարողանա հաղթահարել այն ու իր որդու կնոջ հետ նորմալ հարաբերություններ ստեղծել:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ