26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ. ադրբեջանցի գերուն հայկական կողմը հանձնում է /վիդեո/

Քիչ հետո հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիեւի հանձնումը ադրբեջանական կողմին: Ամենայն հավանականությամբ նա մառախուղի պատճառով է շփոթել ճանապարհը եւ անասուններին փնտրելիս մոլորվել է եւ հատել հայկական սահմանը:

41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ նա պարզապես ձեւացնում է:Հայկական կողմը պաշտոնապես ոչինչ այդ մասին դեռեւս չի ասել:

Սահմանագծին են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Առայժմ ադրբեջանական կողմից որեւէ մեկը չի եկել: Սահմանից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, երկու տարի առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնեց հայ հովվի` Մանվել Սարիբեկյանի կտտանքների ենթարկված դիակը, ով  մոլորվելով հատել էր սահմանը:

13.30 Կողմերը ԿԽ ներկայացուցիչների ներկայությամբ փոխադարձ երաշխիքներ տվեցին, որ չի խախտվի հրադադարի ռեժիմը, որից հետո ադրբեջանցի հովվին տարան դեպի սահմանագիծ: Այս պահին դեռ հանձնումը չի կատարվել: 

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց , որ ադրբեջանցի պատանդի հանձնումը ադրբեջանական կողմին ավարտվեց: Ինչ վերաբերում է նրա խուլ ու համր լինելուն, ապա ըստ խոսնակի, նա շփվեց իր հայրենակիցների հետ, խոսեց: “Ճիշտ է, մի քիչ դժվարությամբ, բայց նա հաղորդակցվեց: Ի դեպ, Հայաստանում նրան հետազոտելով` հայկական կողմը եզրահանգեց, որ նա լսելու եւ խոսելու հետ խնդիրներ ունի”,-ասաց խոսնակը:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին, ըստ խոսնակի, պատասխանեցին, որ իրենց իրավասության մեջ չի մտնում  տեղեկություններ տալը, թե քանի հայ պատանդ կամ ռազմագերի կա Ադրբեջանում:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանական կողմում մոտ 90 հայ պատանդ կա: Սակայն նրանք Կարմիր խաչին պաշտոնապես տեղեկացրել են, որ Ադրբեջանում հայ պատանդներ չկան, կար 6 մարդ, որոնք իրենց ցանկությամբ հանձնվեցին 3-րդ երկրին:  Ներկայումս Հայաստանում կա ադրբեջանցի մեկ ռազմագերի` Միրզաօղլի Ֆուրջանովը, որը չի  ուզում հետ վերադառնալ Ադրբեջան, եւ ներկայումս բանակցություններ են վարվում 3-րդ երկրի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ