26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նուռը կփրկի սրտի նոպաներից

Այս միրգը հատկապես օգտակար է րանց համար, ովքեր ենթակա են սրտանոթային համակարգի հիվանդությունների մեծ ռիսկի: Նռան հյութը հակաօքսիդանտների և պոլիֆենոլների օգնությամբ անոթների պատերն ազատում է «վնասակար խոլեստերինից»:

Նռան կամ դրա հյութի պարբերական օգտագործումը լայնացնում է անոթները, ուժեղացնում է արյան հոսքը՝ օգնելով հիպերտոնիայի դեպքում: Որոշ հետազոտություններ հաստատում են նռան օգտակարությունը կանանց կրծքի շրջանում չարորակ գոյացությունների դեպքում:

Եթե ուզում եք ատամները մաքրել փառից, ժամանակ առ ժամանակ նռան հյութ խմեք: Իսկ ահա տարեց մարդկանց և պրոֆեսիոնալ սպորտսմեններին նռան հյութը խորհուրդ է տրվում կռճիկային հյուսվածքն առողջ պահելու համար, ինչը պաշտպանում է կոտրվածքներից ու հոդերի գերձգումից:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ