27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կնոջ սեքսուալ կյանքի գաղտնիքները կարելի է բացահայտել քայլվածքի օգնությամբ

Սեռապես բավարարված կանայք թեթեւ են քայլում: Նման եզրակացության են եկել բելգիացի հետազոտողները:

Զբոսնող կանանց տեսագրությունը դիտելով` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել` կանանցից ով է պարբերաբար օրգազմ ապրում սեռական ակտի ժամանակ: Գիտնականների եզրակացություններն ամբողջությամբ համընկել են կանանց լրացրած հարցաթերթիկների տվյալների հետ, որոնք վերաբերել են նրանց սեքսուալ վարքին եւ սեռական կյանքին: Մասնագետները նշում են, որ տվյալները պատահական չեն համընկել:

Այդ կերպ` գիտական թիմի հիմնական նպատակն է դարձել կանացի օրգազմների “պատմության” ուսումնասիրությունը` քայլվածքի օգնությամբ: Բելգիացիները եկել են այն եզրակացության, որ հոգեկան առողջության վրա իր դրական ազդեցությունից բացի օրգազմը նաեւ “թուլացնում” է մի խումբ մկաններ:

“Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ կոնքամասի եւ ողնաշարի ակտիվ տեղաշարժումը, ինչպես նաեւ մեծ քայլեր անելը բնորոշ են այն կանանց, ովքեր օրգազմ են ապրել”,-նշում են հետազոտողները:

Գիտնականների համոզմամբ` սեռապես բավարարված կանանց քայլվածքը տարբերվում է նաեւ թեթեւությամբ, զգայունությամբ, ազատությամբ եւ մկանների ակտիվ շարժով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ