27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավետարանի զորությամբ գոտեպնդված հայությունը հաղթահարել է Արաքսի ջրերը

Այս եզակի Ավետարանը 1498 թ-ին գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում: Ընդօրինակելու պատվերը Թուրվանտա իշխանինն է, ընդօրինակել է տեր Բարսեղ քահանան: Ավետարանը գրված է բոլորագրով, ունի 322 թերթ, 3 մանրանկար, բազմաթիվ կիսախորան-անվանաթերթեր և լուսանցագրեր։ Ստվարաթղթե կազմը կաշեպատ է` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, որի աստառը թղթից ու մետաքսից է։ 30 տարի պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում:

Պարսկաստանում հայտնված տեղահան հայությունը բնակություն է հաստատել Սպահան նահանգի Փերիա գավառում՝ հիմնելով 24 հայաբնակ գյուղ, այդ թվում՝ Շուրիշկանը։ Բռնագաղթած հայության մեջ էր Տեր Գրիգորը, որի տվյալների համաձայն՝ Ավետարանը այծի մորթուց պատրաստված ջրադիմացկուն տիկով կապված է եղել նրա մեջքին, և հենց Ավետարանի զորությամբ գոտեպնդված հայությունը հաղթահարել է Արաքսի ջրերը։ Այն շատ զորավոր է և ունի բուժիչ հատկություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ