29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր աթոռից տեղեկացնում են

image_27355

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հետ առնչված արարողությունների ժամանակացույց

Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի կունենա Հսկման արարողություն: (Արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկեն փոխադրել ժողովրդին): 

Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: 
Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: (Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ):

Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի հավատավոր զավակներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իրենց աղոթական մասնակցությունը բերելու պատմական այս իրադարձությանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ