20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ …

«Իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մաթևոս 27.46):

Մենք տեսնում ենք Փրկչին՝ գամված անեծքի խաչին, ծայրահեղ ողբալի վիճակում և ի՞նչ ենք մենք լսում:

Սկզբում մենք տեսնում ենք փայլող հավատքը մեր Փրկչի, որը մեզ կոչ է անում ակնածանքով հետևելու Իրեն: Տեր Հիսուսն իր երկու ձեռքերով ամուր կառչած է իր Աստծուց՝ կանչելով. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ»:

Օ՜, եթե միայն մենք կարողանայինք նմանվել Նրան և նույնպես այդքան ամուր բռնվեինք Աստծուց՝ վշտի ու սգի մեջ գտնվելիս:

Մեծ ու զորավոր Տառապյալը մի փոքր անգամ չէր կասկածում, որ Աստված ի զորու է պահպանելու Իրեն, քանի որ այստեղ Նա կանչում է Աստծուն «Էլի» անունով, որը բնութագրում է Աստծո զորավոր և ամենակարող լինելը: Նա գիտեր, որ Աստված Իր ամենազոր օգնականն ու պահապանն է, դրա համար էլ Նրա կանչի մեջ, թեկուզ և տանջանք կար, բայց դա կասկածից չէր, այլ սրտի խորը վախից:

Հիսուս ցանկանում էր իմանալ, թե ինչու Աստված թողեց Իրեն: Բայց դրանով հանդերձ՝ նա չէր տածում անվստահություն Աստծո ո՛չ ամենակարողության, ո՛չ էլ հավատարմության հանդեպ:

Բայց ինչո՞ւ Աստված այդ ծանր պահին թողեց Իր Որդուն, ի՞նչն էր պատճառը այդ տարօրինակ փաստի: Չէ՞ որ Տեր Հիսուսն առիթ չէր տվել դրա համար:

Փրկիչը զգում էր այդ սարսափելի իրականությունը՝ տալով այդ հարցը: Լքված լինելու սպառնալիքը չէ՛ր Նրա բարձրաձայն աղաղակի պատճառը: Նա իրականում լիովին զգում էր այդ լքվածությունը:

Ես կարծես լսում եմ Նրա խոսքերը. «Ես հասկանում եմ, թե ինչու դավաճան Հուդան և վախկոտ Պետրոսը լքեցին ինձ, բայց Դո՛ւ, Իմ Աստված, Իմ հավատարիմ Ընկեր, ինչպե՞ս Դու կարող ես թողնել ինձ: Սա ամենասարսափելին է այն ամենից, ինչ ինձ հետ արեցին, այո՛, ավելի սարսափելի է, քան այն ամենը միասին վերցված, ինչ արեցին ինձ հետ: Եթե Դու պատժեիր ինձ, ես կտանեի դա, քանի որ Քո երեսը դեռ կփայլեր ինձ վրա: Բայց ամբողջովին թողնել ինձ… ինչո՞ւ, ինձ՝ անմեղիս, հնազանդիս ու հավատարիմիս, ինչո՞ւ Դու թողեցիր կործանման»:

Եվ այս հարցը միայն մեկ լուծում ունի. դա մեր զղջումով ու ապաշխարությամբ լեցուն հայացքն է, մեր հավատքով լցված հոգին՝ ուղղված Նրան: Տեր Հիսուսը լքված ու թողված էր Աստծո կողմից, քանի որ մեր մեղքերը առանձնացնում ու հեռացնում էին մեզ Աստծուց, իսկ Հիսուս վերցրեց իր վրա մեր բոլորի մեղքերը:

Աղբյուրը` crossnews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ