20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեմ կարծում, որ մեր երկրի ամենամեծ, առանցքային նշանակության հարցն է դա. Սրբազանը՝ մեռելոցներից /վիդեո/

«Մեր ընկալումով մեռելոցները պետք է մնան, հիշատակի օր կդնեն անունը, թե մեռելոց կլինի, մեր ըմբռնումով ու հասկացողությամբ կարևոր ավանդություն է` թե հոգևոր, թե հանրային իմաստով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 «Հանրային իմաստով սա հնարավորություն է ստեղծում մարդկանց համար՝ իրենց հարգանքն ընծայելու իրենց սիրելիների: Մենք իրավունք չունենք մարդկանց զրկելու այդ իրավունքից: Խոտելի է, մերժելի է օրենքների մասին ենթատեքստերով խոսել»,-նկատեց Սրբազանը՝ հավելելով, որ որոշակի խմբի արձագանք ստացավ մեռելոցների պարագան: «Չեմ կարծում, որ մեր երկրի ամենամեծ, առանցքային նշանակության հարցն է դա: Եթե տոների և հիշատակի օրացույցը պետք է փոխվի, այո, պետք է փոխի, այնտեղ շատ բաներ կան, որ պետք է դուրս գան: Օրինակ, մայիսի 1-ը հռչակված է չաշխատելու օր, աշխատավորների օրը չեն աշխատում:

Աշխատելու օրը երկու անգամ ավելի պետք է աշխատել, որ ցույց տաս, թե ինչքան նվիրական է աշխատելը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ