19 Օգոստոսի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ես ցնցված էի տեսածիցս … աստվածաբանության դոկտորի մարգարեությունը /վիդեո/

Այս մարգարեական պատգամը աստվածաբանության դոկտոր Սամուել Դոկտորյանը Աստծուց ստացել է 1998–ի հունիսի 20–ին` Պատմոս կղզում: Պատմոսը մի փոքր կղզի է Էգեյան ծովում, բավականին մոտ Փոքր Ասիայի արևմտյան ափերին: Մ.թ. առաջին դարի վերջին այս կղզի աքսորվեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսը և այստեղ էլ նա մարգարեական տեսիլքներ տեսավ ու գրեց Աստվածաշնչի ՙՀայտնություն՚ գիրքը: 

Իսկ Սամուել Դոկտորյանը Պատմոս կղզի էր եկել Տեր Հիսուսի կանչով` Նրա հետ առանձնանալու, աղոթելու, Նրա երեսը փնտրելու և հայտնություններ ստանալու համար:

 … Մայիսի սկզբին ես մեկնեցի Պատմոս կղզի` աղոթելու, Տիրոջ երեսը փնտրելու, հայտնություն ու մարգարեություն ստանալու համար: Կղզում օթևանեցի ուղղափառ քրիստոնյաներին պատկանող մի փոքր  տան մեջ, որը գտնվում էր դեպի Սուրբ Նիկողայոսի վանք տանող ճանապարհին: 

Միակ փափագս այն էր, որ Տիրոջս հետ առանձնանայի, բացեի սիրտս Նրա առաջ, ու այդ պատճառով փնտրում էի մեկուսի վայրեր, ուր հնարավոր էր լինում մենակ մնալ ու առանձնանալ Տիրոջս հետ: Հաճախ էի առանձնանում և աղոթում Սուրբ Նիկողայոսի կիսավեր վանքում, որտեղ օրերով ոչ ոք չէր մտնում: Երբ առաջին անգամ մտա վանք ու ամբողջությամբ դատարկեցի սիրտս Տիրոջ առաջ, զգացի Նրա կենդանի ներկայությունն ու սերը:

Այնուհետև մի բարձր ժայռ գտա, որտեղից երևում էին շրջակա ողջ ցամաքը, ծովը, հորիզոնն ու երկինքը: Միշտ բարձրանում էի այդ ժայռի վրա, աղոթում, ընթերցում Աստվածաշունչն ու խորհում Խոսքի շուրջ: Զգում էի, որ երկինքը միշտ բաց է աղոթքներիս համար և անընդհատ Տիրոջ թարմ շունչն էի զգում դեմքիս:

Տիրոջ հետ առանձնանալու այդ բոլոր օրերի ընթացքում ես շատ քիչ էի ուտում, համարյա միշտ ծոմի մեջ էի: Միայն մի անհագուրդ քաղց էի զգում` Տիրոջ Խոսքի հայտնությունների քաղց: Մի քանի անգամ եղա այն քարանձավում, որտեղ Հովհաննես առաքյալն էր ապրել աքսորի ժամանակ: Հենց այդ քարանձավում էր Տերը նրան ցույց էր տվել, թե ինչ կլինի հետո ու հենց այդտեղ էր նա գրել ՙՀայտնություն՚ գիրքը: Քարանձավում աղոթելու բոլոր օրերին խնդրում էի, որ Տերը մարգարեական հայտնություններ տա հայ իմ ազգի և աշխարհի ժողովուրդների ապագայի մասին:

40 օր աղոթելուց ու Տիրոջ Խոսքի վրա խորհրդածելուց հետո, մի առավոտ հանկարծ մեջս մի միտք ծագեց. «Հետաքրքիր է, տեսնես Տերը կուղարկի՞ 10–րդ հրեշտակին»: Մինչ այդ ես արդեն 9 անգամ հրեշտակների էի հանդիպել` մանկությանս տարիներին, Անգլիայում սովորելու ժամանակ, Սերբիայի Բելգրադ, Հորդանանի Ամման, նաև` Երուսաղեմ քաղաքներում, 8–րդին Եգիպտոսում տեսա, որը մի մահմեդական կնոջ ուղղակիորեն  փրկել էր կախվելուց, և նրա քրիստոնյա դառնալը իմ զորավոր ավետարանչության սկիզբը եղավ Եգիպտոսում:

Իսկ 9-րդ հրեշտակին հանդիպեցի Բեյրութում` պատերազմը սկսվելուց առաջ: Նա ցնցելով արթնացրեց ինձ գիշերվա ժամը 3–ին ու ասաց, որ շուտ հեռանամ Լիբանանից: Այնքա՛ն եմ շնորհակալ Տիրոջը, որ Նա Իր հրեշտակներին ամեն անգամ ուղարկում էր ինձ զգուշացնելու, առաջնորդելու կամ փրկելու: Եվ ինձ շատ էր հետաքրքրում, թե արդյոք կտեսնեի՞ հերթական հրեշտակին:

Եվ ահա մի անգամ, երբ աղոթքի մեջ էի, այնքան հզոր էր Տիրոջ ներկայությունը, որ ինքնաբերաբար հարցրի Նրան. «Տեր, գուցե հիմա հրեշտա՞կ ես ուղարկում ինձ մոտ»: 

Թեև այդ օրը ոչ մի հրեշտակ այցի չեկավ, բայց ես զգացի, որ անպայման հրեշտակային այցելություն կունենամ: Ես պետք է սպասեի: Սրտումս խորը փափագ զգացի, որ իսկապես հրեշտակի էի ուզում հանդիպել և կղզուց մարգարեական հայտնությունով հեռանալ:

Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ հրեշտակները «Աստծուն ծառայող հոգիներ են և  ուղարկվում են` օգնելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» Եբր. 1.14:Եվ ահա Պատմոսում, 1998–ի հունիսի 20–ին, գիշերվա ժամը 4–ին մոտ հանկարծ սենյակս ամբողջությամբ լուսավորվեց:

Ասեմ, որ այն փոքր տան շրջակայքում, որտեղ բնակվում էի, լույսի աղբյուրներ ընդհանրապես չկային, ուստի որևէ տեղից լույսի ներթափանցման մասին մտածելն ավելորդ էր:Լույսի պայծառությունից անմիջապես արթնացա և ապշեցի, երբ սենյակիս մեջ տեսա 5 հզոր ու վայելչագեղ հրեշտակների: Նրանք թեև մարդկային կերպարանքով էին, բայց  ամբողջությամբ ողողված էին լույսով և համարյա թափանցիկ էին: Տեսա նրանց աչքերը, ձեռքերը, մազերը: Աննկարագրելի լույս ու կատարյալ գեղեցկություն էր նրանցից ճառագում:

Իմ աջ կողմում 2 հրեշտակ էին կանգնած, իսկ ձախ կողմում` 3: Բոլորը դեպի վեր ուղղված թևեր ունեին: Իրենց հագին մինչև գետին հասնող այնքան ճերմակ ու այնքան յուրօրինակ հանդերձներ ունեին, որ մարդկային բառերով անհնար է նկարագրել: Ես լուռ ու ապշած նրանց էի նայում և խորհում էի ինքս իմ մեջ. «Հետաքրքիր է, ինչո՞ւ են եկել այս 5 հրեշտակները»:

Տեսարանից ցնցված էի ու ողջ մարմնովս դողում էի: Հանկարծ հրեշտակներն ասես մի պահ աներևույթ դարձան և Տիրոջ Սուրբ Հոգին եկավ ինձ վրա: Ես Հոգու մեջ կարծես վեր առնվեցի ու հայտնվեցի մեծաքանակ մի բազմության` մեծ հավաքույթի մեջ:

Ու այնտեղ` բեմի վրա ես անգլերենով քարոզում էի: Իմ ձախ կողքին մուգ մազերով ու մոխրագույն կոստյումով մի թարգմանիչ էր կանգնած և չեմ հիշում, թե  ինչ լեզվով թարգմանում էր իմ պատգամը: Հանկարծ Տերն իմ շուրթերով սկսեց խոսել և ես սկսեցի մարգարեական պատգամ փոխանցել ժողովրդին.

«Ո՛վ Իմ Եկեղեցի, դու միշտ սեր ես քարոզում, բայց այն չես կիրառում: Այնինչ դու պետք է կյա՜նք դարձնես Իմ սերը: Իմ Մարմինը միաբանության կարիք ունի: Ձեր մեջ բաժանումներ կան, ինչը վշտացնում է Ինձ: Դուք քննադատում եք միմյանց, մրցակցում միմյանց հետ, մեկդ մյուսին սխալ համարում:

Իմ Հոգին չի կարող շարժվել ու գործել այնտեղ, որտեղ միաբանություն չկա, որտեղ բաժանումներ ու հակառակություններ կան: Իմ Եկեղեցում շատ է մարմնավորությունը, աշխարհսիրությունը, իսկ պղծություններն անթիվ են: Ես շատ եմ փափագում սուրբ ժողովուրդ ունենալ: Չէ՞ որ Ես մահացա և հարություն առա, որ ձեզ սրբացնեմ» : 

Երբ ես բեմի վրա Հոգով մարգարեանում էի, ողջ մարմնովս ցնցվում էի: Աչքերս բաց նայում էի այդ մեծ բազմությանը: Հանկարծ, մարգարեական տեսիլքն ավարտվելու պահին բեմի վրա, ժողովրդի աչքի առաջ հայտնվեցին նույն 5 զորավոր հրեշտակները և բազմությունն սկսեց աղաղակել.

«Օ՛հ, տեսեք, օ՛հ, հրեշտակները» :

Համոզված էի, որ բոլորը տեսնում էին հրեշտակներին: Եվ, հրեշտակների հայտնվելուց հետո, ես փորձեցի ամբիոնից հետ–հետ գնալ` նրանց տեղ տալու և քիչ էր մնում, որ ընկնեի, բայց Աստծո զորությունը պահեց ինձ և վեր բարձրացրեց: Ես չհասկացա, թե ինչ էր տեղի ունենում և այդ պահին տեսիլքն ավարտվեց ու 5 հրեշտակներն արդեն իրական նորից սենյակիս մեջ էին: Սիրելի ընթերցող, ես լրիվ արթուն վիճակում էի, երբ այդ ամենը Հոգու մեջ պատահեց ինձ հետ:Հանկարծ աջ կողքիս կանգնած առաջին հրեշտակն ասաց.

«Մի վախեցիր, Տերը սիրում է քեզ, մենք 5 աշխարհամասերի հրեշտակներն ենք: Տերը տեսավ քո փափագը և մենք եկել ենք, որպեսզի Տիրոջից 5 աշխարհամասերին վերաբերող պատգամ փոխանցենք քեզ:

«Կգրես և ազգերին կփոխանցես այնքանը, ինչքան կտեսնես ու կլսես» : Նույն պահին ես հիշեցի, որ մի անգամ Տերն ինձ ցույց էր տվել, որ օրեր կգան, երբ աշխարհի տարբեր մասերում Աստված Իր զորությունը հաճախ կհայտնի հրեշտակների ծառայության միջոցով: Ու հրեշտակների ծառայությունը կդրսևորվի ոչ միայն Եկեղեցում, այլև կլինեն դեպքեր, երբ հազարավոր մարդիկ միաժամանակ կտեսնեն ու կլսեն հրեշտակներին: Հետո հրեշտակը ինձ սթափեցնելով շարունակեց. «Ինչ–որ կտեսնես ու կլսես, պատմի՜ր ազգերին» : 

Սիրելիներս, այդ է պատճառը, որ այս պատգամը թաքցնելն անհնար է: Եվ նշանակություն չունի, մարդիկ կընդունեն այն, թե ոչ: Ես պարտավոր եմ այն փոխանցել ազգերին: 

ՉՈՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԸ

Չորրորդ հրեշտակի պատգամն Աֆրիկայի համար էր: Տեսնում էի չորրոր‎դ հրեշտակին, որ թռչում էր Աֆրիկայի վրայով: Տեսնում էի ամբողջ Աֆրիկան` հարավում գտնվող Քեյպթաուն քաղաքից մինչև հյուսիսի Կահիրե քաղաքը: Աֆրիկայի հրեշտակն իր ձեռքին ուներ մի սուր, որի տեսքն արդեն շատ սարսռեցնող էր:

Հանկարծ նա ասաց.  

«Դարեր շարունակ անմեղ արյուն է թափվել: Հազարավոր մարդիկ, որոնք սերնդե–սերունդ հեռու են եղել Տիրոջից, սպանում են միմյանց: Բայց Տիրոջ աչքերը Իրեն հավատարիմ աֆրիկացի զավակների վրա են, և Նա առատապես կօրհնի Աֆրիկայում գտնվող Իր հավատարիմ ժողովրդին: Եղանակային կտրուկ փոփոխություններ կլինեն ողջ երկրագնդի վրա և դա կսկսվի Աֆրիկայից ու արեգակը կայրի Աֆրիկայի շատ տարածքներ: 

Մեծ գետերը կչորանան ու շատ–շատերը կմահանան երաշտից: Մինչդեռ կգտնվեն ծովափնյա տարածքներ, որոնք կտուժեն ջրհեղեղներից: Կլինեն նաև ցնցումներ: Իմ սուրը կիջնի ու կդատապարտի անարդարներին, անօրեններին ու արյունարբու մարդկանց: Կենտրոնական Աֆրիկայի մեծ մասը կծածկվի ջրով ու միլիոնավոր մարդիկ կմահանան:

Այդ ամեն տեսիլքներն ահավոր էին: Շատ երկրաշարժեր կլինեն, գետերն իրենց հունից դուրս կգան ու կկործանեն շատ բնակավայրեր: Այնպիսի սարսափելի բաներ կլինեն, որ աշխարհի արարումից ի վեր չեն եղած: Աֆրիկայում ոչ ոք չի կարողանա փախչել Տիրոջ սրից»: 

Հրեշտակը հատուկ կանգ առավ Եգիպտոսի վրա և ես տեսա Նեղոս գետը, որն աստիճանաբար չորանում էր: Գիտե՞ք, որ Նեղոսը Եգիպտոսի պարծանքն է` կյանքը: Տեսա Նեղոսը ցամաքած և Եգիպտոսը սարսափելի սովի ու պատերազմի մեջ: Ես Տիրոջն ասացի.

«Տեր իմ, որքա՛ն վատ բաներ են կատարվելու: Որքա՛ն շատ են աղետները: Մի՞թե ոչ մի լավ բան չի լինելու»:

Տեր Հիսուսն ինձ ասաց.  «Վերջին ժամանակներն են, զավակս: Դատաստանի Օրը մոտ է: Մարդիկ մերժել են Ինձ ու Իմ սերը և ընտրել չարի ճանապարհը, այդ պատճառով էլ այսպիսի բաներ պիտի տեղի ունենան նրանց հետ»: Ես ցնցված էի տեսածիցս ու Տիրոջ երկյուղը պատել էր ինձ: 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԸ

Հինգերորդ հրեշտակի պատգամը Ամերիկա մայրցամաքի համար էր: Ես տեսա այս վերջին հրեշտակին, որ թռչում էր Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների վրայով հարավից-հյուսիս և հյուսիսից- հարավ: Նրա ձեռքին տեսա մի մեծ թաս: Հրեշտակն ասաց.

«Այս մեծ թասի մեջ մեծ դատաստան կա: Ես այն պիտի թափեմ ամերիկյան երկրների վրա:

Նրանց մեջ արդարություն, ճշմարտախոսություն ու սրբություն չկա: Այնտեղ տիրում Է կռապաշտությունը, նյութապաշտությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, համասեռամոլությունը: Մարդիկ մեղքի կապանքների մեջ են: Տարիներ շարունակ անմեղ երեխաների արյուն է թափվում ամենուր:

Միլիոնավոր անմեղ մանուկներ սպանվում են մինչև ծնվելը` աբորտի միջոցով: Բաժանությունները մտել են եկեղեցի. Ընտանիքներ են քանդվում և կործանվում: Շնությունը ծաղկում է Սոդոմ–Գոմորի պես, բոլորը ոչ միայն ընտելացել են սոդոմական մեղքերին, այլև արդարացնում և գովազդում են:

Կարծես Նոյի ժամանակներն են: Ամերիկայի վրա կրկնակի կլինի դատաստանը, որովհետև բոլոր այդ մեղքերը նրա միջոցով տարածվեց ողջ աշխարհի վրա: Ամենուր սուտ քարոզիչներ են, սուտ մարգարեներ, որոնց փոխզիջման քարոզների պատճառով աշխարհը մտել է եկեղեցի: Մարդիկ մերժել են Տիրոջ սերը: Նրանցից շատերն աստվածպաշտության կերպարանքն ունեն, մինչդեռ ուրացել են Նրա իրական զորությունը»:

Երբ լսեցի այս ամենը, հրեշտակին խնդրեցի.

«Կարո՞ղ ես մի փոքր սպասել: Խնդրում եմ, մի դատարկիր թասը: Նրանց հնարավորություն տուր ապաշխարելու»: 

Բայց հրեշտակն ասաց.  

«Շատ անգամ է Աստված տարբեր կերպերով խոսել նրանց հետ և  ապաշխարելու հնարավորություն ընձեռել, բայց նրանք մերժել են Նրան, չեն լսել:

Տիրոջ համբերությունը արդեն ավարտին է հասել: Նրանք փողն ու հաճույքը Տիրոջից ավելի շատ սիրեցին, մինչդեռ Ամերիկան ամենաազատ երկրներից էր` մեծ հնարավորություն ունենալով ազատորեն պաշտելու Տիրոջը»:

Երբ հրեշտակը սկսեց իր մեծ թասից թափել, ես տեսա որ վիթխարի սառցաբեկորներ սկսեցին հալվել ու ջրհեղեղներ եղան Կանադայում: Իսկ Հյուսիսային Ամերիկայում վարարած գետերն ավերում Էին ամեն ինչ: 

Տեսա, թե ինչպես էին երկրաշարժերից փլվում շենքերը: Ողջ մարմնովս սարսուռ անցավ, երբ տեսա, թե ինչպես փլվեցին Նյու Յորքի երկնաքերները: Միլիոնավոր մարդիկ էին մահանում այդ ամենից: Տեսա, թե ինչպես էին մեծամեծ նավեր խորտակվում օվկիանոսում: Ամենուր մոլագարների կողմից գաղտնի ծրագրված անակնկալ պայթյունները հազարավոր մարդկային կյանքեր էին կործանում:

Ապա տեսա, որ հրեշտակն իր թասից թափեց Մեքսիկայի վրա և Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսի ջրերը ավերեցին Մեքսիկան:

Բրազիլիայի հյուսիսային շատ տարածքներ ծածկվեցին ջրով: Իսկ Ամազոն գետը վերածվեց ծովի: Ջրհեղեղները կործանեցին անտառները: Հրեշտակը նորից թափեց իր թասից ու այնպիսի ավերածություններ տեղի ունեցան Չիլիում և Արգենտինայում, որ նախկինում երբևէ չէին եղած: Ամբողջ աշխարհը ցնցված էր:

Ասեմ, որ 2006–ին Չիլիում տեղի ունեցավ 8 բալանոց, իսկ 2007–ին 9 բալանոց երկրաշարժ: Եվ հանկարծ տեսա, որ Ամերիկայի պատուհասները դեռ չվերջացած, այդ 5 հրեշտակներն արդեն կանգնած էին երկրագնդի շուրջբոլորը:

Նրանք բարձրացնում էին իրենց ձեռքերն ու թևերը դեպի Երկինք և բարձրաձայն ասում էին.

«Ահա Թագավորը գալիս է. Ողջ փա՛ռքը, պատի՛վն ու զորությո՛ւնը Երկնքի ու երկրի Տիրոջն է: Ահա եկավ ժամանակը և Աստված կփառավորի Իր Որդուն: Երկիրը կրակով կվառվի ու կկործանվի: Ամեն բան կանցնի: Տեր Աստված հավիտյան կկործանի սատանային ու նրա գործերը: Եվ Նոր Երկինք ու Նոր Երկիր կլինի: Պատրաստ եղե՜ք Տիրոջ Օրվան, քանզի Նա շուտով գալու է»: 

Հանկարծ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասաց. «Ես ցույց կտամ Իմ զորությունը բոլոր Իմ հավատարիմ զավակների վրա: Ես ամեն կերպ կպաշտպանեմ ու կպահպանեմ Իմ զավակներին բոլոր այդ իրավիճակների մեջ: Ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը»: 

Սիրելի ընթերցող, դրանք էին Տիրոջ վերջին մարգարեական խոսքերը, որ լսեցի, բայց հրեշտակների պայծառությունից դեռ սենյակս ամբողջությամբ լուսավորված էր: Այնուհետև նրանք սկսեցին սահուն դեպի երկինք բարձրանալ: Ես հետևում էի նրանց ու տեսա, թե ինչպես նրանք գնացին հինգ ուղղություններով: Ես  ավելի քան վստահ էի, որ նրանք արդեն սկսեցին իրենց գործը:

Հրեշտակների ‎գնալուց հետո մոտ մեկ ժամից ավելի լուռ խորհում ու մտաբերում էի տեսածս ու լսածս: Ես ցնցված էի, երկյուղ էր պատել ինձ ու ողջ մարմնովս դողում էի: Փոքր ինչ հանդարտվելուց հետո լուռ միացրեցի լույսը, վերցրեցի թուղթ և գրիչ, և ամեն ինչ գրի առնելուց հետո լուսաբացին խաղաղությանբ անկողին մտա ու քնեցի: Արդեն կեսօրն անց էր, որ ես Տիրոջը հարցրի. «Տեր կարո՞ղ եմ հիմա հեռանալ Պատմոսից»:

Տերն ասաց.

«Հիմա` այո: Ես այստեղ քեզ հատուկ նպատակով էի բերել, և հիմա դու այդ պատգամը պետք է փոխանցես ԲՈԼՈՐԻՆ»:

Ես ասացի. «Տեր, բայց … չէ՞ որ հրեշտակների բերած պատգամը բարի լուր չէ, այն դատաստան է, ավերածություն, կործանում: Մարդիկ ի՞նչ կասեն իմ մասին: Նրանք ինձ կհավատա՞ն: Ես միշտ եղել եմ սիրո, խաղաղության ու բարի լուրի քարոզիչ»:

Տերն ասաց. «Հրեշտակներն Իմ Պատգամն են բերել: Դու ընդամենը գործիք ես Իմ ձեռքին, փոխանցող միջոց: Գիտակցիր, մեծ արտոնություն է շնորհված քեզ, որ այս պատգամը ազգերին փոխանցելու համար Ես քեզ եմ ընտրել»:

Ես ասացի.

«Տեր, թող Քո կամքը լինի»: Այսպիսով, սիրելի ընթերցող, Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ բոլոր հոգիների Հորը նաև քեզ համար, որպեսզի այս մարգարեական պատգամի միջոցով դու ևս դարձի գաս առ Աստված` փրկվելու ամեն վայրկյան սպասվելիք դատաստանից և ժառանգելու կյանքը հավիտենական: Եվ ողջ փառքը, պատիվն ու զորությունը միայն Տեր Հիսուսին թող լինի հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ

Սկիզբը այստեղ`

http://henaran.am/news_view.php?post_id=57408

http://henaran.am/news_view.php?post_id=57177

 

 

 

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ