21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր

download (4)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։
«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը այդ սկզբունքի վերաբերյալ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խանդանյանը՝ արձագանքելով որոշ ընդդիմադիրների հայտարարություններին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր շուտափույթ կնքելու դեպքում Հայաստանը խնդիրներ կունենա և նոր զիջումների կգնա՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հրապարակային չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, Հայաստանը շարունակելու է հորդորել, որ միջազգային գործընկերները և այն կողմերը, որոնք պատրաստակամություն են հայտնել և պատասխանատվություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումն Ադրբեջանի վրա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ