21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ մանրամասներ: Փաշինյանը Էրդողանի հետ խոսել է՝ վախենալով, թե՛ ԱԱԾ-ից, թե՛ այլ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու հնարավորությունից

b2a69386aeb6f2cf60fc53eea718b

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանն Արցախի ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։

Ադրբեջանցի նախարարը նաև նշել է, որ «հայկական կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։

Որ Հայաստանի գործող իշխանությունները տեղյակ են եղել, որևէ մեկը չի կասկածում։ Ըստ թուրքական աղբյուրների, այդ մասին Փաշինյանին ասվել է նաև սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հեեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցը, ի դեպ, Փաշինյանը վարել է ոչ իր աշխատակազմից՝ վախենալով, թե՛ ԱԱԾ-ից, թե՛ այլ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու հնարավորությունից, գրում է Հայացքը:

Ըստ իշխանական աղբյուրների, Ադրբեջանի հարձակումն ավելի վաղ է նախատեսված եղել, Փաշինյանն ընդամենը խնդրել է այն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից երկու օր անց էլ Ադրբեջանը ներխուժեց Արցախի տարածք։ Հերթական անգամ ադրբեջանցիները բացարձակ ճշմարտությունն են ասում, իսկ հայ հանրությունն այդ մասին իմանում է թշնամուց, այլ ոչ սեփական երկրի ղեկը զավթած վարչախմբից։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ