27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները … 102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում

Կարապետ Պողոսյանը Գյումրիից ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները…
Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև:

Երեկ նկատեցի, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի մուտքի մոտ դաշտային ինժեներական աշխատանքներ են կատարվում, մասնավորապես խրամատներ, ժամանակվոր (գաբիոններով) ցանցապատնեշներ՝ հողով լցված, տպավորություն է, որ ժամ առ ժամ հարձակման են սպասում։

Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, ապա ամբողջովին կահավորված է՝ ինչպես կահավորված են լինում դիրքերը առաջնագծում մարտից առաջ… Հասկանալի է և տրամաբանական, որ բազան պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի անտրամաբանական կառավարության օրոք, ինչպիսին Հայաստանի օկուպանտ կառավարիչներն են…

Իրականում այս ամենն ահազանգ է հայ հասարակությանը՝ հերթական և մոտալուտ աղետի մասին, որը ծնել են 2018-ին եկած թավշյա բռնապետերը։
Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը…
Ինչևէ աչքիս եկավ Սիրիան, Ուկրաինան…»:
407429447_7005058852954266_8638761534982660312_n

407429447_7005058852954266_8638761534982660312_n

406595531_7005059282954223_5385123314755053758_n

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ