27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորները հարձակվել են աշխատակիցների վրա. ArmLur.am

17_10_10_1507624017

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, պատիժն ի կատար ածող նույն հիմնարկի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով, Տիրիթ Քարհանյանի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել են նրանց, ապա Մհեր Կաղզվանցյանը ձեռքին գտնվող սուր, ծակող-կտրող առարկայով հարձակվել է քրեակատարողական հիմնարկի ծառայող Ա.Ավետիքյանի վրա, փորձել դրանով հարվածել նրան՝ վայր է գցել մահճակալի վրա, ինչի արդյունքում Արամ Ավետիքյանը վայր ընկնելիս կառչել է նույն վայրում գտնվող Գևորգ Թովմասյանի հագուստներից, ով իներցիայով վայր է ընկել Արամ Ավետիքյանի կրծքավանդակին, որի պատճառով նրա առողջությանը պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս, այնուհետև երբ կրկին ցանկացել է նույն սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել Արամ Ավետիքյանին, այդ պահին Եղիշե Քոչինյանը միջամտել է ու նշված սուր, կտրող-ծակող առարկան դիպել է նրան և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ