27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապացուցված է. թողնելով ծխելը` դուք կնիհարեք

Նախկինում ընդունված էր կարծել, թե ծխելն օգնում է բարեկազմ մնալ: Իսկ այժմ պարզվել է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Գիտնականներն ապացուցել են, որ նիկոտինը չի ճնշում ուտելու ցանկությունը եւ չի օգնում նիհարել:

Այսպիսով, եթե ձեզ չի վախեցնում այն, որ մեկ օրում 12 գլանակ ծխելը կրճատում է կյանքի տեւողությունը 10 տարով, ապա մեկ այլ լուրջ հանգամանք կարող է օգնել ձեզ թողնել ծխելը: Գիտնականները պարզել են, որ ծխախոտը կարող է լինել պատճառ, որպեսզի չկարողանաք ազատվել ավելորդ քաշից: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, որ ծխելուց հետո մարդու մոտ վնասակար որեւէ կերակուր ուտելու ցանկություն է առաջանում, ինչն էլ նպաստում է գիրանալուն:  Բացի այդ, ծուխն ազդում է համային ռեցեպտորների վրա եւ թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ քանակությամբ քաղցր կերաք:

Գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ ծխելը թողնելուց հետո թեեւ դուք մի քնաի կիլոգրամով կավելանաք, բայց կարճ ժամանակ անց նկատելիորեն կնիհարեք:

Եթե ցանկանում եք թողնել ծխելը, ծխախոտի փոխարեն ոչ թե քաղցր կերեք, այլ մաստակ ծամեք կամ առանց շաքարի կոնֆետներ կերեք: Նարինջն ու բանանը եւս կոտրում են ծխելու ցանկությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ