23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նազարեթում հայտնաբերվել է տունը, որտեղ ապրել է Հիսուս Քրիստոսը /ֆոտո/

Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի հնեաբանները, ովքեր իսրայելական Նազարեթում ուսումնասիրություններ են արել, կարծում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել տունը, որտեղ մեծացել է Աստծո Միածին որդին`Հիսուս Քրիստոսը:

Ուսումնասիրությունները, հնագետների խոսքով` եղել են բավական բարդ եւ տեւել են 9 տարի: Արդյունքում գիտնականներն իրենց բացահայտումների մասին հոդված են տպագրել Biblical Archeology Review հանդեսում: Նրանք ներկայացրել են նաեւ ենթադրյալ տան լուսանկարներից, հայտնում է “Российская газета”-ն:

Գիտնականներից Դարկի խոսքերով` իրենց պեղումները ցույց են տալիս, որ հենց այդ տարածքում է մեծացել Քրիստոսը: Երբ Քրիստոսի ընտանիքը տեղափոխվել է Նազարեթից, նրանց տան վայրում գերեզմանատուն են կառուցել:

«Թե որքանով են մեր ենթադրությունները ճիշտ, ցույց կտա ժամանակը, մեր աշխատանքները դեռ շարունակվում են»,- ասել է Դարկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ