27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դինոզավրը վեճի առիթ է դարձել ԱՄՆ-ի եւ Մոնղոլիայի իշխանությունների միջեւ

ԱՄՆ-ի իշխանությունները քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան` պահանջելով Մոնղոլիա վերադարձնել տարբոզավրի կմախքը, որը վերջերս է վաճառվել աճուրդում մեկ մլն 52 հազար 500 դոլարով: Փաստաթղթում ասվում է, որ դինոզավրի կմախքը, որը գտնվել է հենց Մոնղոլիայում, անօրինական է դուրս բերվել երկրից:

Մինչ աճուրդի սկսելը վաճառքին փորձել են խանգարել Մոնղոլիայի իշխանությունները: Նրանք հայտնել են, որ կմախքի իրավունքն իրենց է պատկանում եւ պահանջել են վերադարձնել այն հայրենիք: Այնուամենայնիվ, դինոզավրի վաճառքը կայացել է:

Գնորդը, ով անանուն կոլեկցիոներ է, աճուրդից հետո չի կարողացել կմախքը տանել իր հետ, քանի որ այն տեղափոխման խնդիր է ունեցել:

Մոնղոլիայի իշխանությունները ողջունել են կմախքը իր “պատմաան հայրենիք” վերադարձնելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Գնորդի արձագանքի մասին առայժմ հայտնի չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ