26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞վ էր բացատրում Բեթհովենը իր խլությունը. Մեծերը Աստծո մասին

Հատված Բեթհովենի մտերիմ ընկերների՝ Ֆ.Գ. Վեգելերիև Ֆ. Ռիսի «Բեթհովենի կյանքը» գրքից.

,,Բեթհովենը հիասթափված էր թե՛ կաթոլիզմից, թե՛ բողոքականությունից: Նրան սկսել էին չհետաքրքրել նույնիսկ սեփական մեղքերը…  Նա զրկվեց մարմնավոր լսողությունից, փոխարենը՝ ձեռք բերեց հոգո՛ւ լսողություն: Նա սկսեց խորհրդածել, որ եթե գոյություն ունի երաժշտության Արարիչ Աստված, երաժշտության Հայր, ապա այս աշխարհի՛ն, որ չի ընդունում ո՛չ երաժշտությունը, ո՛չ Մեսիային, անհրաժեշտ է «երաժշտական Մեսիա», Մեսիայի պատմությունը երաժշտության միջոցով: Եվ հասկացավ, որ ինքը կանչված է նոր երաժշտական առաքելության…

Որքան ծանրանում էր Բեթհովենի լսողությունը, այնքան ավելի էր հասկանում, որ մարդկությունն ավելի է խլացել և չի լսում Աստծո ձայնը բնության, մարդկային բարության ու երաժշտության մեջ: Բեթհովենը մղվեց դեպի Ավետարանը: Քրիստոսը սկսեց հպվել նրա սրտին:

Աստծո Որդին Ավետարանի միջից անընդհատ կրկնում էր, որ «Բեթհովենն իրենից ոչինչ չի անում, իրենից ոչինչ չի խոսում, ինչ տեսնում ու լսում է, այն է կատարում»: Քրիստոսը փիլիսոփա չէ, ոչ քահանա, ոչ էլ աստվածաբան: Նա պատմում է Հոր մասին, և Նրա նպատակը մեզ Հոր մոտ տանելն է: Հրեաները չճանաչեցին նրան, քանի որ չլսեցին Հորից բերած Նրա Բարի Լուրը: Իսկ քրիստոնեությունն արդյո՞ք ճանաչում է Հորը: Մարդկությունն արդյո՞ք ճանաչում է Քրիստոսին:

Բեթհովենի ականջներից արյուն էր հոսում: Իր խլությունը նա ընդունեց որպես խարան՝ հպարտության դեմ, ինչպես Պողոս առաքյալն է ասում.

«Մարմնիս համար խայթ տվեց, որ չգոռոզանամ», իսկ արյունահոսությունը՝ որպես հատուկ կոչման գաղտնանշան. «Ես կրում եմ Հիսուսի վերքի նշանները իմ մարմնի մեջ» (Բ Կորնթ. 12.7, Գաղատ. 6.17): Նա նույնպես կուզենար չարչարվել մարդկության համար, դառնալ սիրո տառապյալ և Աստվածային երաժշտությունը հասցնել ամեն մարդկային սրտի:

Բայց հասկացավ, որ նախ ի՛ր համար պետք է ճշմարտապես բացահայտվի Քրիստոսը, Ով և իր հոգու ականջախեցու մեջ տաք շշնջար. «Ամեն ինչ Ինձնով եղավ, և առանց Ինձ ոչինչ չեղավ»: Օ՜, այդժամ Լյուդվիգը իր բոլոր սիմֆոնիաները՝ Առաջինից մինչև Իններորդը, բոլոր սոնատները՝ Առաջինից մինչև Երեսունմեկերորդը, իր կյանքի ողջ շնչառությունը կնվիրեր Նրան:

Հովհաննեսի Ավետարանն ասում է, որ «Բանն Ասստված է», այսինքն՝ Խոսքը Աստված է, բայց ո՞վ ասաց, թե Աստված միայն խոսքերով է խոսում. չէ՞ որ երաժշտությունը նույնպես խոսք է՝ խորհրդավոր, առեղծվածային:

Բեթհովենի համար բացվեց երաժշտության գերազանցությունը մարդկային սահմանափակ խոսքի հանդեպ, քանի որ լեզուն բաժանում է, երաժշտությունը՝ միավորում: Բանավոր խոսքը կարող է հասկանալի լինել գերմանացուն գերմաներենով, իսպանացուն՝ իսպաներենով, իսկ երաժշտության լեզուն թարգմանություն չի պահանջում:

Երեսնամյա Բեթհովենը «Լուսնի սոնատը» գրել է 1801-ին՝ ընծայելով այն իշխանուհի Ջուլիետա Գվիչարդիին՝ իտալուհի, ում խենթորեն սիրում էր: Ներկայացնում ենք հատված նրան ուղղված Բեթհովենի նամակից.

«Եղիր առողջ, թանկագինս, ամենասքանչելի արարածդ բոլոր ապրողների մեջ: Թող քեզ հետ լինի Տիրոջ օրհնությունը մինչև իմ հաջորդ նամակի տեղ հասնելը: Ես քեզ գրելու եմ ամե՛ն օր, քանի դեռ կկարոտես ինձ: Աստված պահի քեզ: Տերը գիտե՝ ես երբեք չեմ մոռանա քեզ…»:

Լյուդվիգ Վան ԲԵԹՀՈՎԵՆ – (1770-1827), գերմանացի նորարար կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտավար, կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած անցումային դարաշրջանի վճռորոշ կերպարը արևմտյան դասական երաժշտության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ