23 Սեպտեմբերի, Saturday, 2023
KFC

Կրեմլն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում

IMG_3148

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը հաշվի է առել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում։ Սա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, դրանք հաշվի ենք առնում, գիտենք։ Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- լրագրողներին ասաց նա։

CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք։

«Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստությունն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և, ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք այն պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,- հավելել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ