26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում` «Հայր մեր, որ երկնքում ես …»

Հաճախ պարզագույն հոգեւոր հարցերի շուրջ կասկածներ եւ հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով` կամ թողնում ենք դրանք օդում կախված` առաջ չշարժվելով, կամ հարցերին տալիս ենք մեր մեկնաբանությունները, որոնք հիմնված չեն Աստվածաշնչի վրա` դարձյալ չունենալով ճշգրիտ պատասխանը:

Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգեւոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք Տերունական աղոթքից:

Հայր մեր, որ երկնքում ես.

Սուրբ թող լինի քո անունը.
Քո թագաւորութիւնը թող գայ.
Քո կամքը թող լինի երկրի վրայ,
Ինչպէս որ երկնքում է.
Մեր հանապազօրեայ հացը տուր մեզ այսօր.
Եւ ներիր մեզ մեր յանցանքները,
Ինչպէս որ մենք ենք ներում նրանց,
Որ յանցանք են գործում մեր դէմ.
Եւ մի տար մեզ փորձութեան,
Այլ փրկիր մեզ չարից.
Որովհետեւ քոնն է թագաւորութիւնը
Եւ զօրութիւնը
Եւ փառքը յաւիտեանս.
Ամէն

՞նչ է նշանակում ` «Հայր մեր, որ երկնքում ես …»

-Այս խոսքերով Աստված մեզ կոչ է անում հավատալու, որ Ինքն է մեր Արարիչը, մեր ճշմարիտ Հայրը: Այս խոսքերով նաեւ մեր հավատքն ենք արտահայտում մեր Արարչի` որպես մեր Հոր հանդեպ:

Մենք հավատում ենք, որ Քրիստոսի շնորհիվ հիմա Աստծո որդիներ ենք եւ կարող ենք ամենայն համարձակությամբ ու վստահությամբ մոտենալ ու խնդրել Նրան, ինչպես սիրելի զավակներն են խնդրում իրենց հարազատ հորը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ