27 Մարտի, Երկուշաբթի, 2023
KFC

Տոնավաճառը չի բացվել. «Մալաթիա»-ի տնօրինությունը դատի է տվել տեսչական մարմնին

5B5F2549-890B-48B9-A328-48FACA6BFE41

Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները: «Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են:
Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»:
Ավետիսյանը հայտնել է, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում արդեն փակված տոնավաճառի դիմաց։
Ավելի ուշ տոնավաճառի տնօրենն ու մեկ տասնյակ աշխատակիցները հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ որքան արագ շտկվեն արձանագրված խախտումները, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի իր որոշումն ու կվերաբացվի տոնավաճառը:
Փետրվարի 3-ին տոնավաճառի տնօրենն ասել էր, որ 99 տոկոսով այսօրվանից տոնավաճառն աշխատելու է, սակայն աշխատանքները ավարտել, ինչպես պարզվեց, չեն հասցրել ու չեն վերսկսել։

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ