24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում:

Համարել,որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ:

Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում:

Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:

Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը, հակառակ դեպքում աղետն աննախադեպ հետևանքների կհանգեցնի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ